Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 22 փետրվարի 2011

«Օրհնյալ է Աստված, հորովել...»

Լրատվամիջոցները ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի հանդեպ նույնքան ուշադիր են, որքան նախորդի: Ըստ «Երկրի», պատճառն այն է, որ «Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը»: Իսկ «ետինը», այսինքն` Սերգո Կարապետյանը, իր ամեն մի հրապարակային ելույթի ժամանակ լրագրողներին սրամտելու առատ նյութ է տալիս: Նույնիսկ «Նովոյե վրեմյայի» միջազգային հարաբերությունների գիտակ մեկնաբանը, հուսանք` ժամանակավորապես, լքել է այդ ասպարեզը և առիթը բաց չի թողել իր գրական զինանոցում եղած հումորի պաշարն օգտագործելու «հավուր պատշաճի»` «Հույսը «վերին ուժերն են», կամ գյուղնախարարությանը մնում է սոսկ աղոթե՞լ»: Բարեբախտաբար աղոթքը միակ միջոցը չէ, «կառավարութունն անում է հնարավոր ամեն ինչ` գյուղացուն ու ոլորտին աջակցելու համար» («Առավոտ», «Գարին ամենաքիչ շահույթ բերող կուլտուրան է, չնայած սրան, հանրապետությունում գարու արտադրությունը խթանելու կառավարության որոշումը ոգևորել է գյուղացիներին»):
Մամուլի աշխույժ արձագանքն է հարուցել ԱՎԾ մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման և ամփոփման նոր մեթոդը: Ահա վերնագրերը` «7.7 տոկոս աճ` Հայաստանի ՀՆԱ-ում» («ՀՀ»), «Հունվարին 7.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ» («Ազգ»), «Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7 տոկոսով» («Հայոց աշխարհ»), «ԱՎԾ-ն նորովի է չափում տնտեսությունը. ՀՆԱ-ի փոխարեն` ակտիվության ինդեքս» («Կապիտալ»): Կան նաև զգուշացնողներ` «Վիճակագրությունը փոխելով` վիճակը չի փոխվի» («Իրավունք»), «Ակտիվ ընթացք` դեպի աղքատություն» («168 ժամ»):
«Երկիրը» նկատում է, որ վրացական համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերի բողոքի ակցիաները կարծես արդյունք են տալիս` «Կառավարությունում սկսել են մտածել ինչ-որ կերպ նախնական կոշտ դիրքորոշումը փոխելու տարբերակների մասին»: Իսկ ահա «վրացական բարգավաճումը», «ՀԺ»-ի դիտարկմամբ, «արդեն իսկ ճակատագրական ազդեցություն է ունենում մեր հասարակության համար»: Նշելով Հայաստան-Վրաստան համեմատության թեմային վարչապետի «օպերատիվ» արձագանքը, թերթը թվարկել է կառավարության ձեռք բերած «հաջողությունները»: Վրացական թեմայի անդրադարձ է նաև «Գոլոս Արմենիի» «Խողովա՞կը թե քաղաքականությունը» հրապարակումը: Թերթի կարծիքով մեր երկրի գրեթե անտարբեր վերաբերմունքը գազի խողովակաշարի վրացական հատվածի սեփականաշնորհմանը թելադրված է մեկ այլ` իրանական խողովակ ունենալու հանգամանքով:
«Հայկական ժամանակը» շարունակել է գնաճի թեման, նաև վկայակոչել շաքարավազի թանկացման տարածվող լուրերը: «Իրավունքը» գնաճի պատճառների վերաբերյալ ԿԲ-ի պաշտոնական մեկնաբանությունները որակել է «հին երգ», համապատասխան ձեռնարկումները «գնահատել» որպես «ԿԲ-ն ապահովագրելու միջոց», նաև հայտարարել, թե «օլիգարխիկ անհագուրդ ախորժակն էլ անիծում է երկրի հերը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ