Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 24 փետրվարի 2011

Հավերժական թեմա՞

Այդպիսին սպառնում է դառնալ Հայաստան-Վրաստան համեմատությունը, որին այս անգամ անդրադարձել է «Ժամանակը»: Ներկայացվել են Վրաստանի ներդրումային միջավայրի և պետական կառավարման բարելավման ուղղությամբ արված քայլերը. «Այսօր Վրաստանում հողամաս գնելու և ձևակերպելու համար անհրաժեշտ է առավելագույնը 4օր, սեփական գործը բացելու համար` առավելագույնը 1օր, մեքենա գրանցելու համար` 15 րոպե, վարորդական իրավունք ստանալու համար` 7րոպե և այլն»:
Հայ-չինական տնտեսական գործարքը «Հայաստանի Հանրապետությունում» լուսաբանվել է կառավարության տեղեկատվական վարչության կարճառոտ լուրով` «Կստեղծվեն նոր աշխատատեղեր. քննարկվել է հանքահումքային ոլորտի ներդրումային ծրագիրը»: Իսկ ահա մյուս լրատվամիջոցները բացահայտել են, որ այդ գործում «թաթախված են» Վարդան Այվազյանն ու իր որդին` Սուրեն Այվազյանը, ինչպես նաև Տիգրան Արզաքանցյանը` «Կասկածելի գործարքի ոդիսականը. Այվազյանը` երկաթյա գործարքի հովանավոր» («Կապիտալ»), «Էլի մի կեղտոտ գործարք» («Հայկական ժամանակ»), «Այվազյանը հայ-չինական պայմանագրի քավո՞րն է» («Առավոտ»): Իբր «քավոր» լինելը քիչ էր, այս թերթի առաջին էջը «զարդարել» են հայր ու որդի Այվազյանների ավտոմեքենաների լուսանկարները: Երկու մեքենան էլ դիմապակու վրա չունեն տեխզննման և ԱՊՊԱ կտրոններ:
«Հայոց աշխարհում» նշվում է, որ վերջին շրջանում «գրեթե ամեն օր այս կամ այն սննդամթերքի գինը բարձրանում է», և գնաճն աստիճանաբար «ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները»: Թերթի մի այլ հրապարակման մեջ «Ինչո՞ւ է թանկանում կաթնամթերքը» հարցի պարզաբանմամբ հանդես են եկել «Արզնի կաթ», «Մարիանա» և «Աշտարակ կաթ» կազմակերպությունների ներկայացուցիչները: «Երկիրը» փոխանցել է երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Այլընտրանք» փորձագիտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի տեսակետը, որ «առաջին անհրաժեշտության ապրանքների գները երկնիշ թվերով են աճել», նաև մտահոգությունը, թե «գնաճ կա նաև այն ապրանքների դեպքում, որոնց արտադրությունը տեղում է կազմակերպվում, օրինակ` ձուն»: «Առավոտի» վկայությամբ տնտեսագետը հայտարարել է, թե «Հայաստանը ճգնաժամի երկրորդ փուլում է» և «գնաճի միտումները դեռ կպահպանվեն: «Հրապարակը» հավելել է, որ ըստ «Այլընտրանքի» ղեկավարի` «իրենք մշակել են առաջարկությունների փաթեթ, որը պետք է ներկայացվի կառավարություն` նպաստելու գնաճի պատճառների վերացմանը, հետո նոր` հետևանքների մեղմացմանը: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է երեկ ԱՎԾ կողմից ՀՀ-ում տնտեսական ակտիվության ինդեքսի հրապարակման իրողությանը և փորձել սրամտել` «Տնտեսությունդ տնտեսություն չի, որ ինդեքսդ էլ ինդեքս լինի»:
«Ժամանակին» հետաքրքրել է այն, որ «ԱԺ նախագահի արդեն նախկին խորհրդական... Թաթուլ Մանասերյանը հայտնվել է... դատական շրջապտույտների մեջ, որոնցից կարծես թե չի կարողանում դուրս գալ», և «որոշել է «Ժամանակ» օրաթերթից փող ուզել»` իր «փողային պատմություններից մի փոքրիկ հատվածի» հրապարակման համար: «168 ժամը» փոխանցել է իր բնութագրմամբ` «չար լեզուների» բամբասանքը, թե իբր այս տարի «ուսուցիչների աշխատավարձերի, թոշակ-նպաստների վճարումների ուշացումը» պայմանավորված է նրանով, որ «կառավարությունը, ԿԲ-ի հետ համատեղ, մտահոգ է դրամաշրջանառության մեջ առկա փողի քանակից», և «փորձում են այն կրճատել»` «գնաճի հրեշին» կանխելու նպատակով:
«Կապիտալը» կարծիք է հայտնել, թե համաշխարհային շուկայում գների աճը «որոշ հայ գործարարների համար դարձել է ներքին շուկայում գների կամայական բարձրացման հարմար շարժառիթ», ինչը թերթը փորձել է հիմնավորել «շաքարային սխեմայի» միջոցով, «երբ ներկրողը նաև արտադրող է»: Շաքարավազի թեմային անդրադարձել է նաև «Ժամանակը», փոխանցելով արդեն մի շարք խանութներում շաքարավազի գների բարձրացման կապակցությամբ ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը և հընթացս կատարելով «սեփական եզրակացությունը», թե իբր «մանր ու միջին սեփականատերերին շաքարավազ նախկինի պես չի մատակարարվում», այլ առաջարկվում է այն ձեռք բերել «Երևան Սիթի» խանութների ցանցից, ինչը հանգեցնում է ապրանքի որոշակի թանկացման:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ