Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 25 փետրվարի 2011

Վարկն իբրև սոցիալական փաթեթ

Եթե կառավարությունը և լրատվամիջոցների մի մասը համոզված են, որ երեկվա նիստում ընդունված որոշումը և դրան հաջորդելիք օրենքի փոփոխությունը վրացական պետհամարանիշներով ավտոմեքենա ունեցողների օգտին է` «Սոցիալական փաթեթ վարորդների համար» («Հայաստանի Հանրապետություն»), «Պարտքով մաքսազերծենք» («Հրապարակ»), «Կառավարությունը անտոկոս վարկեր կտրամադրի մեքենաները մաքսազերծելու համար» («Ազգ»), ապա մյուս ԶԼՄ-ները կուզենային տեսնել խնդրի ավելի արմատական լուծում` «Ինչո՞ւ կառավարությունը չի իջեցնում ավտոմեքենաների մաքսատուրքը» («Կապիտալ»), կամ էլ փոխանցում են վարկի հնարավոր շահառուների դժգոհությունը` «Կառավարության հերթական խաղերն են». արտոնյալ վարկերի լուրը չի գոհացրել վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներին», «Վերահաստատում են» փետրվարի 28-ից «ծայրահեղ գործողությունների» դիմելու իրենց որոշումը («Առավոտ»):
Մեծ արձագանք է ստացել նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող օրենքի փոփոխության առաջարկը` «Կառավարությունը հղիներին ընդառաջ գնաց» («Հայաստանի Հանրապետություն»), «Հղիների պահանջը բավարարվեց» («Երկիր»), «Պետության գրպանից գումար էին տանում» («Առավոտ»), «Հղիները ստիպեցին հիշել ծնելիության խթանման մասին» («Հրապարակ»): Իր մշտական խորհրդատու և փորձագետ Հրանտ Բագրատյանի օգնությամբ ինչպես միշտ ինքնատիպ մտքեր է արտահայտել «Ժամանակը»` «Վարչապետը հարկում է չծնված երեխաներին, սա կարող է գրվել Գինեսի գրքում» (խոսքը վերաբերում է այն իրողությանը, որ ս.թ. հունվարի 1-ից հարկվում է հղիության նպաստը):
Մամուլը կառավարության նիստի օրակարգից առանձնացրել է գյուղտեխնիկայի տեխզննումը վերացնելու, գարու և եգիպտացորենի սերմնացու ներմուծելու, հոգևոր-մշակութային հեռուստաալիք ստեղծելու և այլ հարցրեր: Վերջին թեմայի վերաբերյալ «Ժամանակը» հանդես է եկել «Վարչապետի հոգևոր մշակույթը» հոդվածով: Պարզվում է` նոր ալիքի ստեղծումը բազում հարցերի տեղիք է տվել: Անդրադառնալով երկաթի արտահանման ոլորտում հայ-չինական պայմանավորվածությանը, նույն «Ժամանակը» վրդովմունքով հայտարարել է, թե իբր «իշխանությունը շարունակում է վաճառել Հայաստանի ընդերքը», քանի որ դրա համար «արտասահմանցիները...լավ փող են տալիս», իր հերթին «հայաստանյան օլիգարխիան տեխնոլոգիական պրոցեսների հետ գլուխ չունի», և նրա «տարերքը առուծախն է»: «Իրավունքը» Վարդան Այվազյանի հետ զրույցում պարզել է, որ վերջինս բավականին ակնառու դեր է կատարել գործարքի կյանքի կոչման հարցում («Ուրիշի պես գործարան չենք քանդելու, կառուցելու ենք»): Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե իրեն «պետբյուջեի կատարման ընթացքն արդեն մտահոգում է», և դա, իբր, խորացնում է օրերս ֆինանսների նախարարության ներկայացրած «տարվա հունվար ամսվա հավաքագրումների պատկերը»` «բավականին լավատեսական... ցուցանիշներով» հանդերձ: «Կապիտալը» տեղեկացրել է, որ հայաստանյան շուկայում բենզինը թանկացել է, և «ներկրողները գնի հետագա աճ են ակնկալում», նաև հավելել, թե արաբական աշխարհում սկսված «ընդվզումների հետևանքները արդեն հասել են Հայաստան»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ