Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 1 մարտի 2011

Գարնան առաջին օրը...

«Հայաստանի Հանրապետությունը» հրապարակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հեռուստաընկերություններին տված հարցազրույցի տեքստը: Պատասխանելով հասարակությանը հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցերի, վարչապետը վստահեցրել է, որ իրականացվող բարեփոխումների դրական դինամիկան զգալու է երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Տնտեսական կյանքի մի կարևոր իրադարձություն ևս` Ծաղկաձորում մեկնարկած «Կամուրջ» համաժողովը, այս և այլ թերթերի ուշադրության կենտրոնում են. տնտեսության համար պատասխանատուները փորձում են հստակեցնել հետճգնաժամային մակրոտնտեսական կայունության ուղիները, դիմակայել նոր մարտահրավերները, որոնցից ամենալուրջը, թերևս, գնաճն է:
Գործադիրը փորձում է խրախուսել օբյեկտիվ քննադատությունը, որը ոչ միայն ուժեղացնում է իշխանությանը, այլև օգնում բացահայտել հասարակությունում առկա լրջագույն խնդիրները:
ՀՀ վարչապետի հարցազրույցին անդրադարձել են նաև «Իրավունքը» («Մեկ է` թանկացումների մեղավորները մոնոպոլիաներն են»), ըստ որի «գնաճն իրոք Հայաստանի բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից մեկն է», «Հայկական ժամանակը» («Ապրիլմեկյան շաբաթ»), որը ի մասնավորի արտառոց է համարել արտագաղթի դինամիկայի նվազման մասին վարչապետի դիտարկումը, և «Ժամանակը»:
«Կապիտալը» փոխանցել է լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանի ներկայացրած դիտարկումները, թե ինչպես պետք է զսպել գնաճը, նաև խոստովանությունը, ըստ որի, թերթի վկայությամբ` «ժամանակին իր արածի 70%-ը սխալ է եղել»: «Հրապարակը» Հ.Բագրատյանի ասուլիսին անդրադարձել է «Գլխիդ ձուն գա» հրապարակմամբ, «168 ժամը»` հավելել նախկին վարչապետի հայտարարությունը, որ «մենք պատմական օրեր ենք ապրում»` նկատի ունենալով «ընդհանրապես ընդդիմության ողջ պայքարը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է օրերս Ծաղկաձորում կազմակերպված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարությանը, որ ներկայումս մշակվում է արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման հայեցակարգ, և փորձել հեգնել, թե իբր էկոնոմիկայի «նախկին ու ներկա նախարարին» բնորոշ են «հայեցակարգ» բառի նկատմամբ ունեցած սերը»:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ առաջիկայում ԱԱԽ-ը կավարտի Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի մշակումը:
Հայաստանում էներգաարդյունաբերության ծրագրերի կիրառման և վերկանագնվող էներգետիկայի ապագայի հիմնախնդիրներին անդրադարձլ են «Կապիտալը» և «Ազգը»: «Երկիրը» արձանագրել է, որ «երեկ մեկնարկած ԱԺ հերթական քառօրյան» սկսել է միջադեպով, քանի որ` «Ժառանգությունը լքել է դահլիճը». «Առավոտը» հավելել է, որ «Ժառանգությունը» բոյկոտում է այս քառօրյան»: «Ժամանակը» տեղեկացրել է, թե «մրցավար դառնալու Տիգրան Կարապետյանի երազանքը» կատարվել է, և երեկվա հանրահավաքում վերջինս «կարմիր քարտ» է ցույց տվել իշխանություններին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ