Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 3 մարտի 2011

«Ասողին լսող է պետք»-2

Տպագիր լրատվամիջոցներից մի քանիսը փոխանցում են ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետի պարզաբանումները իր հեռուստաելույթի որոշ դրույթների վերաբերյալ` «Պատասխանը նման բովանդակություն չի՞ ունեցել» («Առավոտ»), «Վարչապետին սխալ են հասկացել» («Երկիր»): Այս թերթը նաև հիասթափություն է ապրում, որ Հայաստանն ընդգրկված չէ ցուցակում այն երկրների, «որոնցում հնարավոր են արաբական կոչված հեղաշրջումները»: «Ես ու Լենվելը» հոդվածը հիմնականում արծարծում է մոտալուտ իշխանափոխության հարցը:
«Հրապարակը» յուրովի է լուսաբանել վարչապետի այցը մայր բուհ («Գիտելիքը արժևորում են` մայրենին ոտնատակ տալով»), իսկ «Ժամանակը» ցույց է տալիս, «թե ինչպես է մեր վարչապետը իր կողմից շատ սիրված մաքսային օրենսդրության խախտմամբ մի կերպ բյուջեն լցրել»` «Մի´ խախտիր օրենքը, մի´ խաբիր ժողովրդին»:
«Հայաստանի հանրապետությունը», անդրադառնալով երեկվա խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում առաջ քաշված հիմնախնդիրներին, մասնավորապես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը, որ «Հայաստանի հանրապետությունն առաջին անգամ իր պատմության մեջ հայտարարել է, որ մշակելու է արդյունաբերական քաղաքականություն, նպատակ ունենալով խթանել արտահանումը», նաև հավելել, որ «գնաճը զսպելու համար կառավարությունը կիրառում է ընդունված և արդյունավետ մեթոդներ»: Ըստ «Հայկական ժամանակի»` ԱՎԾ հրապարակած տվյալներով այս տարվա փետրվարին գնաճը կազմել է 1.9 տոկոս, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` անցած շաբաթ արած կանխատեսումը: Մի այլ հրապարակման մեջ թերթը իր հանգույն ներկայացրել է «մեր ամբողջ արդյունաբերության պատկերը» («ավելի քան 41 տոկոսը հանքարդյունաբերությունն է», «48 տոկոսը` ուտելիքն ու խմիչքը» և այլն): «Հայոց աշխարհը» նախ գրել է, թե «բնականոն գնաճն ուղղակի անհրաժեշտություն է տնտեսության համար» և «նպաստում է տնտեսական գործընթացների աշխուժացմանը», սակայն դա «պետք է ճիշտ կառավարվի, որպեսզի սոցիալական խնդիրներ չառաջանան», ապա եզրակացրել, որ այն «կարող էր ավելի փոքր լինել»:
Գնաճի թեմային անդրադառնալով «168 ժամը» կարծիք է հայտնել, թե այն «կարող է որոշել ամեն ինչ» և «դառնալ քաղաքական զարգացումների հիմնական կանխորոշիչը` խառնելով և´ իշխանությունների, և´ ընդդիմության հաշվարկները»: Երկու այլ հրապարակումներում պարբերականը ներկայացրել է իր նկատառումները Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ու գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ, հավելելով, թե իբր  «տնտեսագետների ճնշող մեծամասնությունը անգամ տեղյակ չէ, թե ինչով է զբաղված» հիմնադրամը, ինչպես նաև փոխանցել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հայտարարությունը, որ «ոլորտի վիճակագրությունը ներկայացնում է ԱՎԾ-ը, սակայն «այդ պատկերը շեղված է իրական վիճակից», և որ «կառավարությունը պատրաստվում է առաջին անգամ գյուղացիական տնտեսությունների համատարած հաշվառում իրականացնել»:
«Կապիտալը» հայտարարել է, թե չնայած «նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը ասել է, որ 2011թ. ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի բարձրանա», այդուհանդերձ «գնի շուրջ բանակցային անորոշությունը պահպանվում է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նախ գրել է, թե իբր «Նաիրիտի» շուրջ առկա է «մութ պատմություն», ապա հարցրել, թե «ով է մարելու 70մլն դոլարի պարտքը», որի առիթով, ըստ հոդվածագրի, երեկ Երևան էր ժամանել ԱՊՀ Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը: «Ժամանակի» փոխանցմամբ թեև «վերջին շրջանում տարբեր մակարդակներում» շատ է խոսվում գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մասին, սակայն «ոռոգման ջրի սակագինը դատարկում է Արմավիրի գյուղերը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ