Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 9 մարտի 2011

«Ախ, էսպես էլ գիժ ամիս»...

«Ժամանակի» նվերը կանանց տոնի առիթով եղել է հիշեցումը, թե Արևմտյան Եվրոպայում ու ԱՄՆ-ում տոնական օրերին ապրանքներն էժանանում են, Հայաստանում` կտրուկ թանկանում, ուստի` «տոներից էլ խեր չկա»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի կարծիքը, որ թեև առաջիկա «ամիսների ընթացքում գնաճը կպահպանվի», սակայն «գները կկարգավորվեն» և «մեր կառավարությանը մենք պետք է ամեն ինչով օգնենք, որ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծման քայլեր գտնի»: Ըստ «Իրավունքի» «Հայաստանի վրա լիբիական կռիվներն անդրադարձել են բենզինի գների աճով», իսկ առհասարակ թանկացումները «հասել են իրենց ծայրահեղ չափերին», կառավարությունը «խոսում է այն մասին, թե կա լուրջ միջոցառումներ ձեռնարկելու խնդիր, որոնք կնպաստեն գների քիչ թե շատ կայունացմանը». թերթը նաև հավելել է իր կարծիք-առաջարկը, որ «եղած օրենքներով էլ է հնարավոր օլիգարխների ձեռքը բռնել»:Գնաճի թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Գնաճով` առաջինը»), «Հայոց աշխարհը» («Կենտրոնական բանկը կայունացնում է դրամավարկային պայմանները» և «Գնաճը զսպելու համար նախ պետք է զսպել օլիգարխների ախորժակը»):
«Հայաստանն 90-րդն է 139-ի մեջ», գրել է «Առավոտը», նշելով համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Զբոսաշրջության մրցունակության զեկույցի մանրամասները և հավելելով, որ ՀՀ-ի «դիրքը մեկ տեղով բարձրացել է 2009-ի համեմատ»: Զեկույցին անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Հասնել և անցնել ԱՄՆ-ին»), «Կապիտալը» («Զբոսաշրջություն. առաջընթաց գրեթե չկա»), որը «հատկապես ցածր է» համարել տրանսպորտային ծառայությունների որակը, իսկ մի այլ հրապարակման մեջ հարցնելով, թե «ինչու Տրանսպորտի և կապի նախարարությունը չի շտապում կյանքի կոչել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, և ինքն  էլ պատասխանել` «սովորական չինովնիկական անփութություն»:
«Երկիրը» ներկայացրել է վերջին 10 տարիների արտաքին միգրացիայի ցուցանիշները և նշել, թե ըստ 2008-10թթ. հրապարակված տվյալների «մեր երկրում գրանցվել է արտաքին բացասական միգրացիոն սալդո»: «Առավոտը» ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական «Դամարիս» ընկերության մասնաճյուղը հանդիսացող «Դամարիս ԱՄ» ընկերության տնօրեն, ֆրանսահայ Արամազդ Աբեդի կարծիքը, թե «Հայաստանում բյուրոկրատիան տարածված է, հարկային պայմանները` ծանր», և թե ՏՏ ոլորտը զարգացնելու ուղղությամբ «կառավարության քայլերը բավարար չեն»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ