Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 10 մարտի 2011

Հասարակությունը և Սրբազանի «Bentley»-ն

«168 ժամի» տեղեկացմամբ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավորագույն հոգևորական» Նավասարդ սրբազանն իր «սանիկներից մեկից» 180-200.000 դոլարանոց «Bentley» է նվեր ստացել: Հետևում է թղթակցի համառոտ զրույցը Սրբազանի հետ:
«Առավոտի» գլխավոր խմբագիրը իրավացի է համարում Վրաստանին չնախանձելու վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչը: Բայց և ինչպես «սև նախանձով» չհամակվես, երբ, օրինակ «Վրաստանի ոստիկանությունը կոռումպացվածության ցածր մակարդակով աշխարհի լավագույն հնգյակում է»: Արամ Աբրահամյանի կարծիքով «տնտեսական և իրավական համակարգի բարեփոխումները մեզ նման երկրներում հնարավոր չեն առանց քաղաքական վերափոխումների»: Մեր համակարգը «չի կարող գոյատևել առանց կոռուպցիայի և մենաշնորհի, որոնք, ըստ էության, նույն արմատն ունեն»: Պատասխանելով նույն թերթի թղթակցի հարցերին, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հավաստում է իր համակրանքը ՀՀ վարչապետին, գիտե, որ «իր նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել վիճակը մի շարք ոլորտներում, սակայն ընդհանուր իրավիճակի վատթարացումն ավելի արագ տեմպերով է ընթանում, քան իրականացվող բարեփոխումները»: «Հրապարակի» տպավորությամբ էլ «հայրենի իշխանությունների վարքուբարքից կարելի է եզրակացնել, թե նրանք որոշել են մեր երկրից հիմնովին արմատախիլ անել մանր ու միջին բիզնեսը»: Նույն թերթը ընթերցողին է փոխանցում N1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի բաժիններից մեկի աշխատակիցների` ՀՀ վարչապետին ուղղած նամակի որոշ հատվածներ և հայտնում, որ բուժաշխատողները նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի պաշտոնանկությունից հետո են համարձակվել հրապարակավ բողոք արտահայտել: «Առավոտի» մեկ այլ հոդվածից տեղեկանում ենք, որ տեսչական մարմինների ստուգումները սահմանափակելու «վարչապետի որոշումից» տուժում է լողավազաններ հաճախող փոքրիկների առողջությունը:
«Հայաստանի Հանրապետությունն» անդրադարձել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Անցումային շրջանի զեկույցի» երեկվա ներկայացմանը, մասնավորապես բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆի տեսակետներին, ըստ որոնց «բանկում ակնկալում են, որ Հայաստանում կրկին արագընթաց աճ կարձանագրվի», որ «ճգնաժամի դասերից մեկը» բարեփոխումներն արագացնելու խնդիրն է, նաև «ողջունելի են «ՀՀ կառավարության կողմից գնաճի զսպման դեմ իրականացվող քայլերը» և որ «անհապաղ բարեփոխումներ պահանջող» ոլորտներն են «առանձնապես հարկայինը և մաքսայինը»: ՎԶԵԲ-ի ներկայացուցչի գնահատականներին հետևել և մեկնաբանություններով հանդես են եկել նաև «168 ժամը» («Ճգնաժամի չսերտած դասերը»), «Հայկական ժամանակը» («Դասերը լավ չեն սերտել»), «Առավոտը» («Վագրի թռիչքը` պայթած պղպջակ»), «Կապիտալը» («ՎԶԵԲ-ը խորհուրդ է տալիս զարգացնել կապիտալի շուկան»): Ի դեպ, «Հայոց աշխարհը» ևս փորձել է ներկայանալ երկու խորհուրդով` «Ինչպես աշխուժացնել տնտեսությունը» և «Ինչպես կանխել արտագաղթը»:
«Երկիրը» լրագրողների հետ «ԻՆԳՈ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի հանդիպումը ներկայացրել է «ԱՊՊԱ-ն խաբում է և խաբվում» հրապարակման մեջ, «168 ժամը» ԱՊՊԱ-ն դիտարկել է «որպես հանցավոր համաձայնություն» նաև հավելելով, թե իբր ԱՊՊԱ գործարարները փորձում են «լոբբինգ անել, որ եկող տարի բարձրացնեն պարտադիր մուծումների դրույքաչափերը», և թե «կառավարությունը, վստահաբար, ըմբռնումով կմոտենա այս պահանջին»:
«Առավոտի» հետ հարցազրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդել է, որ «ռուսական պարտքի հիմնական մասն առաջացել է 1998-2000-ին», որի դիմաց 2002թ. ՌԴ-ը փոխանցվեցին 4 ձեռնարկություն, «իսկ հետագայում հենց այնպես` ձրի փոխանցվեց Սևան-Հրազդան կասկադը», (որն ըստ Հ.Բագրատյանի գնահատվում է 3 մլրդ դոլար): Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է «Հայաստանում եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.-ին» զեկույցի նշումը, թե «Հայաստանի տնտեսությունում առկա ստվերը մեծ չափերի է հասնում»:
«Կապիտալը» անդրադարձել է կառավարության հավանությանն արժանացած պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագրին և նշել. որ ծրագրի իրականացումը «կհեշտացնի ներդրողների աշխատանքը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ