Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 11 մարտի 2011

«Էժան կտամ, լավը կտամ...»

Մանրածախ գների վերին շեմ սահմանելու կառավարության երեկվա օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես և սպասվում էր, մեծ արձագանք է ստացել մամուլում` «Կառավարությունն արդեն կարող է մանրածախ գների վերին շեմ սահմանել» («Հայաստանի Հանրապետություն»), «Կառավարությունը կմիջամտի գներին» («Ազգ»), «Ֆիքսել գնե՞րը, թե՞ խթանել մրցակցությունը. կառավարությունը գերադասեց վարչական միջամտությունը» («Կապիտալ»), «Լավ է ուշ, քան երբեք», «Կմիջամտեն» («Երկիր»), «Թանկացումների դեմ պայքարի իմիտացիա՞» («Իրավունք»), «Դեֆոլտի՞ եք պատրաստվում» («Հայկական ժամանակ»), «Պոպուլիզմի գործիքները» («Ժամանակ»), «Գտան գնաճը զսպելու ճանապարհը» («Առավոտ»): Այս թերթը կարծիք հայտնելու խնդրանքով դիմել է նաև ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին, որը կառավարությանն «ուղարկում է» գների պետական կոմիտեի խորհրդային ժամանակները («Կառավարության հերթական PR-ը»):
Երկրում ստեղծված սոցիալական վիճակը խիստ մռայլ գույներով են ներկայացնում «Ժամանակը» («Էլ տրանսֆերտներն էլ չեն փրկի») և «ՀԺ»-ն («Սերժից մերժվածները»): «Դելովոյ էքսպրեսում» ընդարձակ հարցազրույցով հանդես եկած Էդվարդ Սանդոյանի կարծիքով էլ «Մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի դուրս գանք ինստիտուցիոնալ թակարդից»: «Մի խումբ օլիգարխներ և Հանրապետական պատգամավորներ Սերժ Սարգսյանին իբր փորձել են համոզել, որ ճիշտ կլինի պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին», որին կարող է փոխարինել Երևանի քաղաքապետը («ՀԺ»): «Առավոտը» փոխանցում է Արտաշես Շահբազյանի այն տարտամ ու անորոշ միտքը, թե «դաշնակցությունը քննարկում է կառավարության նկատմամբ վերաբերմունքի հարցը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ