Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 12 մարտի 2011

Կապրենք մինչև հունիս ամիս...

Մամուլը լուսաբանում և քննարկում է երեկվա խորհրդակցությունը և ՀՀ նախագահի ելույթը. «Ձախողված ծրագրերի համար ոչ մի արդարացում չի ընդունվելու» («Հայաստանի Հանրապետություն»), «Ծրագրերի ձախողման պարագայում ոչ մի բացատրություն չի ընդունվի» («Հայոց աշխարհ»), «Արդարացումները չե՞ն ընդունվելու» («Առավոտ»), «Որոշումներ ընդունելիս գնահատեք դրանց ազդեցությունը մարդկանց վրա» («Նովոյե վրեմյա»), «Տարեվերջին` գնաճի կրկնակի ցածր մակարդակ. Սերժ Սարգսյանը պահանջել է խնդիրների լուծման նոր մոտեցումներ» («Կապիտալ»), «Ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն» («168 ժամ»): ՀՀ նախագահի` տնտեսական մրցակցությունը խթանելու պահանջը, ինչպես նաև դրամի արժևորման անընդունելի լինելը փաստելու իրողությունը շեշտում է «Հայկական ժամանակը» («Լոկոմոտի՞վ, էս ո՞ւր կորար»): «Ժամանակը», որը տարբեր փաստերից միևնույն եզրակացությունն անելու շնորհն ունի, այս անգամ ևս պարզ է համարում, որ «այս իշխանությունը սպառել է իրեն, սպառել է հասարակության վստահությունն ու համակրանքը շահելու միջոցները»: «Հրապարակն» իր հերթին նկատում է, որ «երկրի նախագահը ստիպված է կառավարության ղեկավարի գործառույթները ստանձնել», քանի որ «կառավարության ղեկավարը և ընդհանրապես կառավարությունը, մեղմ ասած, գործունակ չէ և իր տեղում չէ»:
«168 ժամը» թեման շարունակում է «Ընդդեմ» գնաճի, հանուն վարկանիշի» հոդվածով և կարծիք հայտնում, որ մանրածախ գների վերին շեմ սահմանելու կառավարության նախաձեռնությունը «Հայաստանում չի գործի, դրանից ոչ օգուտ կլինի, ոչ վնաս: Օգուտ կլինի այն ժամանակ, երբ ցանկացած մարդ կարողանա զբաղվել գործարարությամբ` առանց վախենալու, առանց «տանիք» փնտրելու, առանց կաշառքի ու կոռուպցիայի»:
«Երկիրը», ինչպես նախորդ օրը «Հայկական ժամանակը», նախ հարցրել է, թե «կառավարությունը գնում է դեֆոլտի՞», ապա մի այլ հրապարակման մեջ գրել, թե Հայաստանի «տնտեսությունը խոցելի է, բարեփոխումների հեռանկարը` մշուշոտ»: «Ո՞ր գներն է կարգավորելու պետությունը». նախ հարցրել է «Հայոց աշխարհը»,ապա կարծիք հայտնել, թե «չկարողանալով եղած միջոցներով կանխել գների անկանոն բարձրացումը, կառավարությունը մտադիր է դա անել արհեստական միջամտությունների միջոցով»: Թեմային անդրադարձել է նաև «Հրապարակը». «Սրանք մեզ ձեռ են առնո՞ւմ», «Կոշտ գործիքի առեղծվածը» և «Գնաճը զսպեք` մենաշնորհը վերացնելով»:
«Ժամանակը» հրապարակել է Հրանտ Բագրատյանի հետ թեմատիկ հարցազրույցը. ՀՀ նախկին վարչապետը հայտարարել է, թե «իշխանության «տնտեսագետների» անգրագիտությունն» իրեն «ապշեցնում է» և... դարձյալ բարձրաձայնել «100 քայլ» ծրագրի առանձնահատկությունների մասին: «168 ժամը» հրապարակել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հայտարարությունը, ըստ որի վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկա օրերին մեկնելու է Բրյուսել և «տեղի իշխանություններից խնդրելու է 1 միլիարդ դոլար պարտք»: Այդ առնչությամբ «Հայկական ժամանակի» թղթակցի հարցին վարչապետի օգնական Արամ Անանյանը պատասխանել է, որ «տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ