Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 16 մարտի 2011

Գնաճի զսպման գործողությունները...

«Ազգի» կարծիքով մանրածախ գների վերին շեմ սահմանելու իրավունք նախատեսող օրենսդրական փոփոխություններին հավանություն տալու որոշմամբ կառավարությունն իրեն օժտել է աննախադեպ լիազորությամբ, և թեև «դեռևս անհայտ է գործնական նշանակությունը», սակայն «իրական է հոգեբանական կանխարգելիչ ազդեցությունը»: «Կապիտալը» հավելել է, թե իբր գնաճը կառավարելի մակարդակի բերելու շտապողականությունը դրդել է ապրանքների գների պետական կարգավորումը «գրեթե ամբողջովին իրականացնել ռուսական օրինակով», առանց հաշվի առնելու երկու երկրների «սպառողների պահանջարկի առանձնահատկությունները» («Էկոնոմիկայի նախարարությունը արտատպե՞լ է ռուսական օրենքը»): «Առավոտում» նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ազդարարել է, որ «գնաճը հետևանք է», հետո նշել, որ «Փակուղուց դուրս գալու համար պետք է իրականացնել 4 անհետաձգելի գործողություն»:
«Իշխանությունը փորձում է ակտիվ քայլերով շտկել վիճակը», գրել է «Հայոց աշխարհը»` անդրադառնալով նախորդ շաբաթվա վերջին կազմակերպված խորհրդակցությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներին: «Երկիրը», հակառակը, կարծիք է հայտնել, թե իբր դրանցով «նախագահն անուղղակիորեն ընդունում է կառավարության անարդյունավետ գործունեությունը» գյուղատնտեսության ոլորտում:
«Հայկական ժամանակը» կարծիք է հայտնել, որ ֆոնդային բորսայում դրամի վերջին օրերի արժեզրկումը պայմանավորված է ԿԲ-ին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով և որպես այդպիսին նկատի է ունեցել իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ երկրի առաջին դեմքի դիտարկումը, որ «դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ երևույթ է, և... այդպիսի երևույթները տևական ժամանակ խանգարել են»:
«Ժամանակը» գրել է, թե «ՀԴՄ կտրոն պահանջողների թիվն իրականում նվազում է», նաև փորձել ապացուցել, թե իբր «կառավարության «ՀԴՄ կտրոնների լոտո» նախաձեռնությունը տապալվել է»:
«Կապիտալի» փոխանցմամբ օրեր առաջ Հալիձոր-Տաթև ավտոճանապարհի մի հատվածում տեղի ունեցած փլուզումը «ցույց է տվել», որ ժամանակին «ֆինանսների նախարարությունը իսկապես ճիշտ էր, և այդտեղ հողային աշխատանքների մասով եղել են լուրջ չարաշահումներ»: «Ազգը» ներկայացրել է ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Բեկոր Փափազյանի հայտարարությունը, որ զբոսաշրջության կենտրոն համարվող Տաթևին հարակից «Սվարանց համայնքում երկաթի հանքի... շահագործման լիցենզիաների տրամադրումը խրախուսելի չէ»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ