Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 18 մարտի 2011

Մեր ամենաազդեցիկները

«Իրավունքը» ընթերցողին է ներկայացրել երկրի 40 քաղաքական այրերի ցուցակը` ըստ ազդեցության աստիճանի: Հարցմանը մասնակցել են «չորս կայքէջերի, երեք տպագիր մամուլի և երեք անկախ առաջատար լրագրողներ»: Ցանկի 6-րդ հորիզոնականն զբաղեցնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ ահա «Հայացքը» 1520 երևանցիների հարց է ուղղել, թե «եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ո՞ր կուսակցությանը կտայիք ձեր ձայնը»: Առավել շատ ձայն են ստացել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն:
«Իրավունքը», մեջբերելով Վարդան Օսկանյանի այն միտքը, որ « Հայաստանում շուկայական հարաբերությունների հիմքերը խարխլված են», նախկին արտգործնախարարի «վերջին ակտիվությունը» բացատրում է այն հանգամանքով, թե իբր «Ռ. Քոչարյանն ու արտաքաղաքական որոշ շրջանակներ ցանկանում են նրան վարչապետ դարձնել»:
«Առավոտը» անդրադարձել է «Սիվելիթասի» կազմակերպած «Թանկացումներ, համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով քննարկմանը, նշել ՀՅԴ-ական խորհրդարանական Արա Նռանյանի («... կառավարությունը երբեք էլ հակաճգնաժամային քաղաքականություն չի վարել») և ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի («Ինձ ապշեցնում է էսօրվա իշխանությունների չաշխատելը կամ աշխատելու ցանկության բացակայությունը») հայտարարությունները, հընթացս արտահայտելով նաև (մի այլ հրապարակման մեջ), իր վերաբերմունքը Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին` «Անչա˜փ ուժեղ և շա˜տ անկախ ՄԻՊ»: «Երկիրը» վարչապետի Բելգիա կատարած այցին արձագանքել է «Գլուխկոտրուկներ վարչապետին» հոդվածով: Մի այլ հրապարակման մեջ թերթը տնտեսության վիճակի մասին փոխանցել է Արա Նռանյանի այլ մի մեկնաբանություն. «Հայաստանում որևէ ապրանքային շուկայում բացակայում են մրցակցային հարաբերությունները», «գոյություն ունեն գների վրա ազդելու կամ գնագոյացմանը միջամտելու բազմաթիվ այլ քաղաքակիրթ միջոցներ, քան առաջարկում է կառավարությունը» և այլն: «Ժամանակը» զարմանալի է համարել, որ «հիմա, երբ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանի տնտեսությանն աճեր է վերագրում,... հանկարծ պարզվում է, որ երկրում իրավիճակը խիստ ծանր է»:
«Կապիտալի» կարծիքով այն բանից հետո, երբ կառավարության և ԿԲ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջադրեց «ավելի ակտիվ միջամտություններով վերահսկողության տակ առնել գների աճի... մրցավազքը», տնտեսության ոլորտում սկսվել են որոշակի փոփոխություններ: Թերթը նաև նշել է, որ վերջին օրերին դրամը «սահունորեն ու աննկատ սկսել է արժեզրկվել», ինչը նշանակում է աստիճանաբար զերծ մնալ «փոխարժեքի կոշտ կարգավորման քաղաքականությունից», որ նաև «Հայաստանի ֆինանսական դոնորների «պահանջն է»:
Անդրադառնալով դրամի փոխարժեքի տատանման թեմային, «Հայոց աշխարհը» կարծիք է հայտնել, որ այդուհանդերձ «դրամի փլուզում չի սպասվում» և «արժեզրկումը կլինի դանդաղ և սահուն», մանավանդ որ «բոլոր սպասումները հանգում են նրան, որ երկրորդ կիսամյակում գնաճը Հայաստանում կթուլանա». «Հայաստանի Հանրապետությունը» հավելել է, որ գնաճի զսպման նպատակով կիրառվում են «ավելի խիստ միջոցներ»:
«Կապիտալը» հրապարակել է ջերմոցային տնտեսությունների ըստ ամենայնի զարգացմանը միտված` «ԲԻ ԷՍ ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանի առաջարկությունները և եզրակացությունը, թե խնդրի կարգավորման «ընտրության իրավունքը տրված է Կառավարությանը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ