Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 19 մարտի 2011

Բրյուսելյան այցի արձագանքները

Կառավարության երեկվա նիստին մամուլի արձագանքը բազմաբնույթ է ու բազմիմաստ. «Բրյուսելյան այցի արդյունքները», «Եվրամիությունն աջակցում է բարեփոխումների ծրագրին», «Որ ճանապարհորդները հիվանդություններ չբերեն մեր երկիր» («Հայաստանի Հանրապետություն»), «Ո՞մն է «դաբրոն» («168 ժամ»), «Անկարգ սերիալ» («Հայկական ժամանակ»): Վերջինս անդրադարձել է նաև երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Հիմա» երիտասարդական շարժման կարգախոսներին. «Ո´չ պլանավորված հայաթափությանը», «Հերիք լցնեք ռուսական աքսորավայրերը» և այլն: «Հրապարակը» քննության է առել Համաշխարհային տնտեսական ֆորումի երեկ հրապարակած «Ճամփորդություն և զբոսաշրջություն, մրցունակություն-2011» զեկույցը, ըստ որի մեր երկիրը 2009թ. համեմատ «ընդամենը 1 կետով է բարելավում արձանագրել», և փորձել հեգնել` «Աճդ էլ աճ լինի. 34 տարի հետո կհասնես Վրաստանին»: «Ազգը» տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Ճապոնիայի ողբերգական իրադարձություններին, կարևորել է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ քննարկումների և մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտությունը: Թեմային անդրադարձել է նաև «Երկիրը»` Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի հետ զրույցում:
«Կապիտալի» կարծիքով «կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, և մարզպետարանները այնքան են շտապել բյուջեն ապահովել ավտոմեքենաների մաքսազերծումից ստացվող լրացուցիչ գումարներով, որ ... դիմել են «Արարատբանկի օվերդրաֆտային միջոցներին» («Վարկով վարկավորում»): Ըստ «Երկրի» դեռևս 2007թվականին Գյուղատնտեսության նախարարությունը մշակել է «ամբողջ երկրում գետերի ամրացման և հեղեղատների մաքրման» ծրագիր, սակայն մինչև օրս «այն կառավարությանը չի ներկայացվել օբյեկտիվ պատճառներով, քանի որ 2007-ից սկսած... ամեն տարի փոխվում են նախարարները»: Թերթը նաև հավելել է, որ այդուհանդերձ գյուղնախարարությունը «ցանկանում է օր առաջ... ծրագիրը դնել գործադիրի քննարկմանը»: «Ժամանակի» հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե «ի՞նչ է այսօր պետք գյուղին ու գյուղացուն, և ի՞նչ պետք է անի պետությունն այս առումով», կարծիք է հայտնել, որ գյուղացուն պետք է տրամադրել վարկեր, դոտացիաներ, միաժամանակ չմոռանալով վերստին «տարփողել», թե իբր «բանը բանից անցել է, գործող իշխանությունը այլևս անելիք չունի» և այլն: «Հայոց աշխարհը» հայտարարել է, որ «վառելանյութի գները բարձրանում են, և ըստ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանի` «այդ միտումը կպահպանվի»:
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաշվիլիի միջև ստորագրված համագործակցության հուշագրին, որը ենթադրում է համատեղ գործակցություն ճանապարհաշինության ոլորտում: Թեմային անդրադարձել է նաև «Կապիտալը», որ մի այլ հրապարակման մեջ ներկայացրել է նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարությունը, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանի Բրյուսելյան այցի ընթացքում հստակեցվել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը»` Եվրոմիության հետ ազատ առևտրի հնարավորություն ունենալու նպատակով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ