Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 23 մարտի 2011

Եղե՞լ եք «կառավարության միջանցքներում»

Եթե այո, ապա «Հայկական ժամանակի» նման դուք էլ կլսեիք, թե ինչպես են «անսպասելիորեն թափ առել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության խոսակցությունները»: Այսքանն ասելուց հետո թերթին ընդամենը մնում է հիմնավորել այդ «ինքնատիպ» միտքը: Դա էլ դժվար չէ: Պարզվում է` վարչապետի «բրյուսելյան շրջագայությունը բացարձակապես ոչ մի արդյունք չի տվել», և այցից հետո նրա արած «հիացական հայտարարությունները» սեփական դիրքն ամրացնելու փորձ են: Տիգրան Սարգսյանի «բրյուսելյան» մեկ այլ միտք` «Մեզ հաջողվել է Հայաստանում հիմնել ուժեղ և անկախ օմբուդսմենի ինստիտուտ», մեջբերում է «Երկիրը»` հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի վերաբերմամբ «ոստիկանության կեցվածքը ամենաուղղակի կերպով արտացոլում է, թե պետությունը որքան լուրջ է վերաբերվում օմբուդսմենի ինստիտուտին»:
«Իշխանը կաշառակեր չէ, Սպարտակն էլ` զրպարտիչ»,- առաջին էջում ազդարարում է «Առավոտը»` հիշեցնելով ՎՊ նախագահի և Անանիա Շիրակացի համալսարանի սեփականատիրոջ դատավարությունը, որն, ի դեպ, ավարտվել է հաշտության համաձայնությամբ: Թեմային անդրադառնում է նաև «Հայկական ժամանակը», որի «Խաչիկյանը վերջապես խոսեց» հրապարակման մեջ նախկին պաշտոնյան հերքում է իր ղեկավարած ծառայությանը ներկայացված մեղադրանքների զգալի մասը. «Նույնիսկ հնարավոր է, որ կարկառուն այս հանրապետականին ապագայում մեկ այլ պաշտոն բաժին հանեն»:
«Հրապարակը» ՀՀ արդարադատության նախարարին դիմել է մի քանի հարցով և ստացել համարժեք պատասխաններ` «Ես Փաշինյանի փոստատարը չեմ»: Այս թերթը շարունակել է նաև Նավասարդ սրբազանի «Բենթլիի» թեման և վկայակոչելով հոգևորականի «մտերիմ ընկերներից մեկի» ասածը` փոխանցել Սրբազանի «օրիգինալ բացատրությունը» մարմնական սիրուց և «կյանքի բոլոր բարիքներից» օգտվելու իրավունքի մասին: «Ժամանակը» զրուցել է Լևոն Թոքմաջյանի հետ, ով հաստատել է, որ ինքը 15 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցի քանդակն ստեղծել է «Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կերպարանքով»:
«Ձեռնարկություններին տրված պետական վարկային միջոցները արդարացված են», եզրակացրել է «Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով «Էլեկտրոսարք» և «Քրաուն Քեմիքլ» ընկերություններ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այցելության մանրամասներին ու ներկայացնելով ձեռնարկությունների վերջին տարիների աշխատանքը: «Առավոտը» տեղեկացրել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի մասին:
«Կապիալի» փոխանցմամբ «փոքր և միջին բիզնեսը չի ամրապնդվում արտաքին շուկայում» և, ըստ պաշտոնական վիճակագրության, «հունվարին աճել է միայն խոշորների արտահանումը»: «Հայոց աշխարհը» հավելել է, որ «տարեսկզբին... արձանագրված տնտեսական ակտիվության աճը խոշոր հարկ վճարողների գործունեության վրա» ունեցել է այն ազդեցությունը, որ «նվազել են նրանց հասույթները», իր հերթին «սպառման կրճատումը սկսել է հարվածել խոշորներին»: «Հրապարակը» նախ նշել է, թե «և´ գնաճն է ավելացել, և´ փողն է թանկացել», ապա նախորդ շաբաթվա ընթացքում «իրենց կողմից արտարժույթի շուկայում» կատարած 12 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի մասին ԿԲ մամլո ծառայության հաղորդագրությունը համարել «առնվազն տարօրինակ տեղեկատվություն» այն առումով, որ վերջերս «ՀՀ նախագահը ԿԲ-ին հրահանգել էր այլևս չվարել դրամի կուրսն արժևորելու սխալ քաղաքականություն»: «Հանգիստ թողեք դրամը», իր հանգույն խորհուրդ է տվել «Ժամանակը» հավելելով, թե «դրամի արժեզրկումից անհանգստանալ այնքան էլ պետք չէ, հատկապես որ դա ուղղակիորեն խթանում է արտահանման ոլորտը»:
«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ կառավարության առաջիկա նիստում որոշում կընդունվի «Սևանի ափին 1.3 հեկտար տարածք տրամադրել` ... առագաստային սպորտի զարգացման նպատակով», ինչը սակայն, ըստ թերթի, դառնալու է «հերթական օբյեկտ...էլիտայի» համար: Մի այլ հրապարակման մեջ պարբերականն արձագանքել է Արագածոտնի մարզի Ավան համայնք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և գյուղնախարար Սերգո Կարապետյանի այցելությանը և կարծիք հայտնել, թե իբր «գյուղացուն մենակ չթողնելու օպերացիան...զուտ ցուցադրական բնույթ է կրում» և հետապնդում է լոկ «ստեղծված իրավիճակը... լիցքաթափելու նպատակ»:
«Իրավունք-հետաքննությունը» «Ինչպես են թալանում մարզերում» հրապարակման մեջ անդրադարձել է Արագածոտնի մարզում 2008-10թթ. ՎՊ հայտնաբերած «բազմապիսի աղաղակող չարաշահումներին»: «Կապիտալը» կարևորել է «կարճաժամկետից դեպի երկարաժամկետ» ռազմավարության անցումը և դա համարել «ներդրումային մարտահրավեր»` հիմնախնդրի լուծման ուղղությամբ գործընթացների նախաձեռնումը վերապահելով պետությանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ