Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 30 մարտի 2011

Եթե ենթավերնագրերն անգամ խոսուն են...

«Իրավունք-հետաքննությունը» յուրովի է նշել կառավարության վաղվա արտագնա նիստը Արագածոտնի մարզում անցկացնելու որոշումը` հրապարակելով Վերահսկիչ պալատի նյութերը և իր սեփական մեկնաբանությունները` «Ինչպես են թալանում մարզերում»: Ահա ենթավերնագրերը` «Թալանը` հակիրճ ձևով», «Չվճարված հարկեր», «Նույնիսկ հանքատերերը չեն վճարում», «Կոռուպցիան ուղղակի աչք է ծակում»:
Կառուպցիոն երևույթներ է մատնանշել «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահն իր երեկվա մամուլի ասուլիսում` «Տեխզննման նպատակը գումարներ շորթելն է» («Կապիտալ»), «Ավտոմեքենաների տեխզննումը ձևական բնույթ է կրում» («Ազգ»): Շարունակելով թեման, «Հայկական ժամանակը» նշում է մեկ այլ ամսաթիվ` մարտի 25-ին ավարտվել է այն ժամկետը, որի ընթացքում վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները կարող էին 6 ամսով անտոկոս վարկ վերցնել: Գյումրեցի վարորդները թերթին տեղեկացրել են, որ «նրանք, ովքեր վարկ են վերցրել, արդեն գնում են խոպան` այդ վարկերը փակելու նպատակով փող աշխատելու համար»: Մարզերի բնակիչներին բարձր տոկոսադրույքով վարկ տալու իսկական չարիք դարձած երևույթին է անդրադարձել «Հայոց աշխարհը»` «Ինչպես են բանկերը խեղդում գյուղացուն»:
Ծանոթանալով պետբյուջեի անցած երկու ամսվա կատարողականին, որը հրապարակել է ֆինանսների նախարարությունը, «Հայկական ժամանակը» ընթերցողին հորդորում է հավատ չընծայել բյուջեի եկամուտների 11 տոկոսանոց աճի ցուցանիշին: Թերթն առաջարկում է իր «թվաբանությունը», ըստ որի «եկամուտների աճի փոխարեն նվազում է տեղի ունեցել»: Պատճառն, իհարկե, գնաճն է, որը զսպելու համար ձեռնարկված միջոցները «Հրապարակին» է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարը: Թերթի փոխանցմամբ նախարարը քաղաքացիներին հորդորում է դրանց արդյունքները տեսնելու համար «մի քանի ամիս սպասել»: Ի դեպ, նույն թերթին ամենևին դուր չի եկել նախորդ կիրակի օրվա վարչապետի հարցազրույցի «դիզայնի և վայրի ընտրությունը» («Եվրովարչապետից մնաց եվրոգյուղացին»):
Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի դիտարկումները, «Կապիտալը» արձանագրել է. «Հայաստանը հետաքրքրում է փող լվացողներին, բայց իրավապահների արդյունավետությունը նվազել է»:
«Հայաստանի Հանրապետությունը» քննության է առել մրցակցային դաշտի ապահովման խնդիրը` «Հայաստանում շուկան էապես ընդլայնվել է. օլիգոպոլիաների դեմ պետք է պայքարել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ