Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 31 մարտի 2011

Անվտանգ պանիրը միայն թակարդո՞ւմ...

Արձագանքելով ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից հայկական պանրի լաբորատոր ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներին, մամուլը շարունակել է վերջին շրջանում կառավարության ղեկավարի` տարբեր մարզեր և գյուղական համայնքներ այցելելություններին և սննդամթերքի հիգիենիկ պայմաններում ստացման վերաբերյալ գնահատականներին անդրադարձը: «Ազգի» հրապարակումը նշել է, թե ինչ է հայտնաբերվել պանիր արտադրողներին ստուգելիս, նաև հավելել, որ «կաթի առաջնային մշակումը խիստ ցածր մակարդակի վրա է»: «Հայաստանի Հանրապետությունը», «Կապիտալը» և «Առավոտը» միաբերան հարցրել են, թե այդ «ինչպես է «անարատ» կաթից արատավոր պանիր ծնվում», նաև փաստել, որ «Լոռի» պանրի յուղայնությունը 50 տոկոսի փոխարեն 17.2 տոկոս է» և այլն:
«Ձվի մեղավորը պատժվեց», գրել է «Կապիտալը»` արձագանքելով ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային 100մլն դրամի չափով սահմանված տուգանքի փաստին: «Ազգը» հավելել է, որ «դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտը եղել է արհեստական»: Թեմային անդրադարձել են նաև «168 ժամը» («Հերթը հասավ ձվերին» և «Ուշացումով հաշվել են ձվերը»), «Երկիրը» («Ձվի դեֆիցիտի մեջ շատերի մատն է խառը»), «Հայկական ժամանակը» («Ձվերը գարնանն են հաշվում») և «Հրապարակը» («Շաբոյանը մոռանում է, որ իմ փողերով է աշխատավարձ ստանում»): «Ազգը» երեկ «Հենարան» ակումբում Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի` գյուղատնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ արտահայտած տեսակետները ներկայացրել է «Չնայած կրծողների «ջանքերին»` գյուղատնտեսական տարին վատ չի սկսվել» հրապարակման մեջ: Ասուլիսին անդրադարձել են նաև «Առավոտը» («Պետական համակարգո՞ւմ էլ կրծողներ կան»), «Երկիրը» («Պետական ապարատի կրծողներն էլ պակաս վտանգավոր չեն»), գյուղոլորտի մի շարք հիմնահարցերի` «168 ժամը», որը մի այլ հրապարակման մեջ ներկայացրել է «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ «Հայաստանում 2011թ. ընթացքում գազի գնի բարձրացում չի լինելու»: «Երկիրը» հավելել է, որ գազի գինը նվազել է «Հայռուսգազարդի» հաշվին, «Հայկական ժամանակը» նշել, որ կառավարությունը պատրաստվում է ընկերությանն առաջարկել ապրիլի 1-ից մինչև 2012 թ. մարտի 30-ը սոցիալապես անապահով ընտանիքներին մինչև 300խմ գազը մատակարարել զեղչված սակագնով:
«Ժամանակը» գրել է, որ կառավարության հավանությանն արժանացած ազատ տնտեսական գոտիների ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը ուղարկվել է ԱԺ, նաև նշել, թե իբր «նախագծի խրթինությունը, սուբյեկտիվիզմը, վարչարարության առումով հարուցած դժվարությունները բավականին լուրջ խնդիրներ են»:
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամ Արմեն Բալդրյանի հայտարարությունը, որ «ի հեճուկս ճգնաժամի», ՏՏ ոլորտը երկնիշ աճ է գրանցում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ