Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 2 ապրիլի 2011

Հորդորելով հորդորում ենք...

Այս բառը կառավարման ազդու լծակ է դարձել և լիովին համապատասխանում է ժողովրդավարության տառին և ոգուն: Ահա այսօր էլ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը հողագործներին հորդորում է «համատեղել իրենց միջոցներն ու հնարավորությունները» («Հայաստանի Հանրապետություն»), պանրագործների միության նախագահը հորդորում է քնքուշ վերաբերմունք ցուցաբերել իր ճյուղի նկատմամբ, քանզի «պանրի արտահանումը մեզ համար ՕՐՀԱՍԱԿԱՆ (՞՞՞) խնդիր է և ցանկացած վերահսկողական մարմնի միջամտությունը բացասական հետևանքների կարող է բերել» («Կապիտալ»): Կանխատեսելով, որ դրամային շահումների վերացումից հետո «ՀԴՄ կտրոնների վիճակախաղը վերածվելու է պետական միջոցների անիմաստ փոշիացման», «Ազգը» հորդորում է վերականգնել «բոնուսների կարգը»:
Իսկ ահա որոշ լրատվամիջոցներ եռանդով շարունակում են «գյուղացու կողքին կանգնելու» թեմայի հետահայաց արձագանքները: Խորեն Թռչունիչն «Առավոտին» բացատրում է, թե ինչ է գյուղը և ինչու է անհրաժեշտ, որ «վարչապետը գյուղից լինի, փոքր ժամանակ անասուն պահած լինի, բոստան փորած լինի...», հումորաերգիծանքային հնարքի է դիմում «Հայկական ժամանակը» («Սիրեք այծերին մեր հեզ», «Հարցնենք` թող պատասխանեն»), իսկ «Ժամանակը», հավանաբար հումորի պակասի պատճառով, նույն «կողովում» է տեղավորում գյուղի, գազի, ջրի թեմաները և մտահոգված հարցնում` «ի՞նչ ռեսուրսներով է իշխանությունը սոցիալապես անապահով խավերին լավություն անում»: «Երկիրը» ուզում է հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմով է որոշվելու սուբսիդավորվող ընտանիքը և արդյո՞ք «ի սկզբանե» չի խախտվի «արդարության սկզբունքը»: «ՀԺ»-ի համար ամեն ինչ պարզ է` «Միլիոններ են գրպանում»: Պակաս չի ահաբեկվի ընթերցողը` կարդալով «Հայոց աշխարհի» «Գրոշներով տրված հանքեր, աստղաբաշխական գերշահույթներ» կամ «168 ժամի» «Գնդակը գնաճի դաշտում է» հոդվածները: Ավելի մեծահոգի է «Հայաստանի զրուցակիցը», որը «Նաիրիտի» խնդիրներին նվիրված իր նյութը վերնագրել է «Ժամանակը բաց է թողնված, բայց դեռ հնարավորություն կա»:
«Հրապարակը» վիճարկում է Արագածոտնի մարզպետի այն հայտարարությունը, թե ՀՀ նախագահի «նախընտրական ծրագիրը մարզում արդեն կատարվել է 80 տոկոսով»` «Կառավարության արտագնա նիստից հետո»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ