Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 5 ապրիլի 2011

Գնաճը և վիճակագրական մոտեցումները

Ազգային վիճակագրական ծառայության յուրաքանչյուր հրապարակումից հետո գնաճի շուրջ խոսակցությունները թեժանում են. կարծիք է հայտնել «168 ժամը», ներկայացնելով մանրամասներ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի համատեղ ասուլիսից: Լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են նաև «Երկիրը» («Փաստորեն, էժանացե՞լ են»), «Հայկական ժամանակը» («Փողը քիչ, երկիրը գրավիչ») և «Ազգը» («Կախված մեթոդաբանությունից` գնաճը կարող է լինել բարձր կամ ցածր»), որ մի այլ հրապարակման մեջ մեջբերել է նաև ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիի խոսքը, թե ըստ ՀԲ ուսումնասիրության արդյունքների «մի շարք ապրանքատեսակներ Հայաստանում ավելի թանկ են, քան ԱՊՀ հարևան երկրներում»: «Խորհրդարանը լսեց գազի հարցը», հայտարարել է «Երկիրը», արձագանքելով ԱԺ-ում գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ պատգամավորների առաջարկությանը: «Հայկական ժամանակը» գրել է, թե ըստ ռուսական «Գազպրոմ» ընկերության հայտարարության «Հայաստան մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել»: Գազի թեմայով խորհրդարանական լսումների վերաբերյալ հրապարակումներով հանդես են եկել նաև «Կապիտալը» («Գազային կրքեր խորհրդարանում. այդպես էլ չպարզվեց, թե ինչու է երկնագույն վառելիքն այդքան թանկ»), «Ազգը» («Գազի բարձր սակագնի հարց չկա, մենք պետք է բարձր աշխատավարձ ստանանք»), «Հայոց աշխարհը» («Մինչև հաջորդ ապրիլ գազի գինը չի բարձրանա») և «Առավոտը», որ ի մասնավորի ներկայացրել է նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ տարածաշրջանում ամենաանկախ էներգետիկ համակարգը Հայաստանինն է:
Տնտեսական թեման օրվա մամուլում ներկայացված է լայնաշերտ: «Голос Армении»-ն անդրադառնալով Հայաստան ներկրվող ապրանքների տեսականուն, տարակուսում է, թե ինչու տարեցտարի ավելանում է ներկրվող զուգարանի թղթի ծավալը, ապրանք, որի արտադրությունը լայնորեն կարելի է կազմակերպել տեղում («Особенности национального завода»): «Իրավունքի» տնտեսություն բաժնի հյուրը կրկին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն է, ով, անդրադառնալով գնաճը զսպելուն ուղղված կառավարության քայլերին, նշում է. «Մարդիկ էլ կան, որ ասում են, թե` պետություն, ինչո՞ւ ես միջամտում»:
«Կապիտալի» մատուցմամբ Հայաստանի կառավարությունը կարծես թե չի շտապում օգտվել Համաշխարհային բանկի շուրջ $68 մլն վարկային ծրագրերի միջոցներից («Վարկեր` առանց վավերացման կամ ինչու է կառավարությունը հապաղում ծախսել փողերը»), «Հայաստանի Հանրապետությունը» վստահեցնում է, որ հողագործները վարկավորման խնդիրներ չեն ունենա, և որ հատկապես աղքատ համայնքների գյուղմթերք արտադրողներին կտրամադրվեն ցածր տոկոսով վարկեր («Առաջին բերքի սպասելիս»): «Իրատես դե ֆակտոն» էլ անդրադառնալով Լոռու և Շիրակի մարզերում բնակարանաշինության խնդրին, նկատում է, որ «2011-ը բեկումնային պետք է լինի», ասել է թե վարկային միջոցները թափով օգտագործվում են:
«Ժամանակ» օրաթերթի զրուցակից Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով գործող կառավարության և վարչապետ Տիգրան Սարգսյանի 3 տարիների գործունեությանը, դրական արդյունքներ քիչ է տեսնում. «»Չեմ կարծում, թե Տիգրան Սարգսյանը համարժեք է գնահատել իրավիճակը»: «168 ժամը» անթաքույց շարունակում է կանխատեսումեր անել իշխանությունների վերին էշելոններում սպասվող առաջիկա փոփոխությունների մասին, վարչապետի պաշտոնում տեսնելով ԱԺ ներկա նախագահին:
«Առավոտը» վարչապետ Տիգրան Սարգսյանին անդրադարձել է բոլորովին այլ առիթով. կիրակի օրը նրան տեսել են Երևանի փողոցներում` կնոջ և երեխաների հետ շրջելիս: Վարչապետը զրուցել է Սարյանի արձանի մոտ նկարներ վաճառող նկարիչների հետ, նկարներ ընտրել, շուրջ 45 րոպե պարզապես զրուցել մարդկանց հետ, եղել է առանց թիկնազորի, ինքն էլ վարել է ավտոմեքենան:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ