Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 7 ապրիլի 2011

Որն է, իսկապես, ամենամեծ խնդիրը

Գյուղատնտեսության թեմային օրվա լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ նոր մեկնաբանություններով: «168 ժամի» հետ զրույցում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ի շարս քաղաքական իրավիճակի անհատական գնահատման, գյուղատնտեսության ոլորտում գազի սուբսիդավորման, գյուղացու և այլ հոգսեր թեթևացնելու հետ կապված ձեռնարկները որակել է «նախընտրական քայլեր», հավելելով, թե «այսօր մեծ թերություններ կան կառավարությունում»:
Ըստ «Հրապարակի» պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները գյուղական վայրեր «նաև որոշակի բիզնես հետաքրքրություններ են պարունակում», հավելելով, թե իբր` «ԱԺ նախագահի և գյուղնախարարի հետաքրքրությունն այնքան էլ պատահական չէ, քանի որ... նրանք որոշել են զբաղվել նաև կաթնամթերքի բիզնեսով»: «Ազգը» օրեր առաջ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկները բնութագրել է գյուղատնտեսության նկատմամբ նոր մոտեցումներ, «որոնց արդյունավետությունը կերևա տարվա 2-րդ կեսին»: Տնտեսական լրագրողների ակումբում մամուլի ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպմանը, որին մասնակցել են «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիկյանը, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանը, անդրադարձել են «Կապիտալը» («Փողը գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում. գյուղն այդ տեղը չէ»), «Ազգը» («Հիմնական պատճառը, որ վարկերը գյուղ չեն գնում, ըստ ոլորտի ներկայացուցիչների` գյուղատնտեսության բարձր ռիսկայնությունն է), «168 ժամը» («Գյուղացուն ավելի են սնանկացնում») և «Երկիրը» («Ինչ է գրված Ավետարանում գյուղատնտեսական վարկերի մասին»), որը նաև հավելել է, որ թեև հայտարարվել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին, սակայն «կառավարությունը չի կարողանում բանկերի հետ բանակցություններում արդյունք արձանագրել»:
«Կապիտալը» գրել է, թե ԿԲ-ը «համակերպվել է դրամի արժեզրկման հետ և չի փորձում արհեստականորեն նպաստել դրա արժևորմանը» և «միայն դիտորդի դերում է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, որ ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերն ավելացել են, սակայն նաև կարծիք հայտնել, թե իբր «այս տարի պահպանվող բարձր գնաճը առաջին հերթին ձեռք է տալիս կառավարությանը` բյուջետային մուտքերի ապահովման տեսանկյունից»:
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է մասնավորապես պարենային ապրանքների շուկայի կարգավորման հիմնահարցերին և նշել, որ «հայրենական արտադրողները պարտավոր են բարեխիղճ և պատասխանտու լինել»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ընթերցողներին ներկայացրել է «Տորմաքս» ընկերության ղեկավար Աբրահամ Աբրահամյանի առաջարկը ընկերության կողմից մշակված գյուղմթերքների պահպանման ու փաթեթավորման սարքավորումների ներդրման վերաբերյալ, ի մասնավորի արտահայտելով նաև սեփական տեսակետը, որ «գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծավալների աճը իրատեսական է»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ