Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 8 ապրիլի 2011

«Թե չլինեն կինն ու գինին...»

«Հրապարակը» խիստ ինքնատիպ է համարում ապրիլի 7-ի առթիվ վարչապետի երեկվա շնորհավորանքը` հավաստելով, որ «ֆեյսբուքում» «հաճելիորեն քննարկվում էր կանանց ուղղված այդչափ նուրբ մեծարումը»:
Սակայն նրբությունը սրանով ավարտվում է, և լրատվամիջոցները ձեռնամուխ են լինում ինչպես կառավարության նիստի, այնպես էլ մնացած հարցերի քննարկմանը: Նույն «Հրապարակը» անդրադառնում է գյուղնախարարի տեղակալների ազատում-նշանակումներին` հատկապես զարմանալով երիտասարդ Ռոբերտ Մովսիսյանի «վագրային թռիչքով»` «ՈւԽ ՀՀԿ-ական նախագահին նշանակել են գյուղփոխնախարար»: Լուրերի տեսքով այդ և մի քանի այլ օրակարգային հարցեր են արծարծում «Դելովոյ էքսպրեսը» և «Հայկական ժամանակը»: Վերջինս ենթադրում է, որ նիստում «պաշտոնապես հաստատվեցին Երվանդ Զախարյանի գլխին սև ամպեր կուտակվելու լուրերը»` նկատի ունենալով վարչապետի ներածական խոսքում նշված կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները:
«Կապիտալը» («Նվազագույն աշխատավարձը չի բարձրանա. կառավարությունը դեմ է պատգամավորների առաջարկին») և «Ժամանակը» («Նվազագույնների» կառավարությունը») շարադրում են ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը մերժելու շարժառիթները: «Կապիտալը» նաև փոխանցում է Լյուդմիլա Սարգսյան-Արտակ Զաքարյան երեկվա բանավեճի մանրամասները. «ՀՀԿ-ում վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվում», «Կառավարությունն իր առջև դրված և իր ստանձնած պարտավորությունները արդյունավետ է իրականացնում» (Ա.Զաքարյան): Նույն թերթը «Էժան վարկ` հողի մշակին. կսուբսիդավորվեն նաև անապահով ֆերմերները» վերնագրով հրապարակմամբ լուսաբանել է ֆինանսների նախարարի երեկվա ճեպազրույցը, իսկ «Ազգը» պարզաբանել ավտոմեքենաների տեխզննման նոր կարգը, որով «կվերանա անօրինական 5 հազար դրամների վճարման հնարավորությունը»:
«Հայոց աշխարհը» («Հանձնաժողովը կուսումնասիրի շաքարավազի շուկան») և «Կապիտալը» («Ծուռ հայելիների շուկա. շաքարի միջազային գինն իջել է, Հայաստանում` բարձրացել») ներկայացնում են հայկական շուկայի ազգային առանձնահատկությունները:
«ՀԺ»-ն վերհիշում և ընթերցողին հիշեցնում է վարչապետի ավելի քան երկու տարվա վաղեմություն ունեցող մամուլի ասուլիսը և համադրում այսօրվա իրողությունների հետ:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքներով վարկ տրամադրելու խնդրին, նախ կարծիք է հայտնել, թե «տարեկան 14%-ով տրամադրվող ու 4%-ով սուբսիդավորվող վարկերը անտանելի ծանր բեռ են մեր անչափ թույլ գյուղացիական տնտեսությունների համար», ապա հավելել, որ պետության մեծ աջակցությունը կլինի «նախորդ տարվա կրկնակի գնով ստացվելիք բերքն իրացնելու պատասխանատվությունը» ստանձնելը: «Իրավունքում» ԱԺ պատգամավորը հայտարարել է, թե «տարբեր տրամաչափի չինովնիկներ առավոտից երեկո մտածում են, թե ինչպես կարելի է ուրիշի հաշվին ճոխ ապրել», «բիզնեսը Հայաստանում ճնշման տակ է և լճացում է ապրում» և այլն: Թերթը արձագանքել է նաև օրեր առաջ կայացած Արծվիկ Մինասյանի, բանկերի միության նախագահ Աշոտ Օսիկյանի և Բագրատ Ասատրյանի` լրագրողների հետ հանդիպմանը («Հայաստանի գյուղատնտեսության «բազարի» առանձնահատկությունները):
«Իրատես դե ֆակտոյի» «Երբ արձագանքողը թեժ գիծն է» հոդվածում հեղինակը գրել է, որ այս ծառայության միջոցով «կառավարության օղակներով անցած դիմումներն արագ պատասխան են ստանում», նաև հավելել, որ հաճախ խնդիրների լուծման պատասխանատուները «կառավարական հանձնարարությունը ստանալուց հետո» են միայն անցնում «իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների» կատարմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ