Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 9 ապրիլի 2011

Դրամն էլ արժեզրկվեց...

«168 ժամը» ազդարարում է «Դրամի «վախճանը». «Երեկ առավել ակնառու կերպով դրսևորվեց այն, ինչի մասին շաբաթներ առաջ իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. դրամն արժեզրկվեց»: Թերթը փորձում է պարզաբանել դրա պատճառը և կանխատեսել հետագան:
«Կապիտալը» ՀՀ նախագահի երեկվա հանդիպումը գործարարների հետ լուսաբանում է «Նոր հիմնվող արտադրությունների բեռը կթեթևացվի. նախագահը ինովացիան մղում է առաջին պլան» վերնագրով, իսկ «Հայկական ժամանակը» դեմ է տնտեսության զարգացման համար արտոնություն տալուն ու աջակցելուն. «Պետք է ընդամենը չխանգարել և ապահովել գործունեության հավասար դաշտ բոլորի համար»,- խրատում է թերթը: «Ժամանակն» էլ վերհիշում է, թե ինչպես տարիներ առաջ «մեր ԿԲ-ն իր ոսկու ողջ պահուստը վաճառեց մեկ տրոյական ունցիան 395 ԱՄՆ դոլար գնով», մինչդեռ երեկ միջազգային շուկաներում այդ գինը կազմել է 1467.4 ԱՄՆ դոլար` «Դոլարների հետ խաղացող վարչապետը»:
Ինչպես միշտ հարուստ է գյուղատնտեսական հրապարակումների «տեսականին»: «Գոլոս Արմենիին» ոչ միայն անդրադառնում է ոլորտի հրատապ խնդիրներին` «Գյուղվարկերի «ականապատ դաշտը», այլև գյուղատնտեսությունը ներկա փակուղային վիճակից հանելը համարում երկրի գլխավոր անելիքը` «Հացի գինը և ընտանիքի գնողունակությունը»: Մեկ այլ նյութի հեղինակ մեկնել է Ախթալա, եղել Ս.Տեր-Պողոսյանի երբեմնի ձեռնարկություններում, զրուցել բնակիչների հետ և համոզվել, որ հանուն հանապազօրյա հացի ախթալացիները պատրաստ են արդարացնել ցանկացած արատ: «Կապիտալն» իր հերթին ուսումնասիրել է գյուղնախարարության գործունեության 2010թ. արդյունքները և հետաքրքիր փաստեր բացահայտել` «Որտե՞ղ են շեշտակի աճ ապահոված ոչխարները. գյուղնախարարությունը մասնավորի գործերն իրեն է վերագրել»:
«Հայոց աշխարհը» գոհունակությամբ է ընդունել ինքնակամ շինություններին վերաբերող կառավարության վերջին որոշումը` հույս ունենալով, որ «Կոռուպցիոն ռիսկերը կտրուկ կնվազեն»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ