Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 12 ապրիլի 2011

«Ունենալու ենք տնտեսական աճ, գների նվազում»

Պատասխանելով «Իրատես դե ֆակտոյի» լրագրողի հարցերին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է տնտեսության ոլորտում ընթացող միջոցառումներին, մասնավորապես շեշտել, որ «... հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին... ունենալու ենք տնտեսական աճ, գյուղատնտեսության ոլորտում գների նվազում», ներկայացրել մոնոպոլիաների և օլիգարխների դեմ պայքարում անհրաժեշտ մոտեցումները, կարևորել նաև առողջ և կառուցողական քննադատության դերը: «Հայոց աշխարհը» գրել է, որ Երևանում բացվել է հարկ վճարողների սպասարկման երկրորդ խոշոր կենտրոնը, և խնդիր է դրված հարկային «ամբողջ համակարգը անխտիր բերել որակական նոր մակարդակի, հատկապես սպասարկման առումով»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նկատել է, որ ըստ էության «նորարարական բազայի վրա» արտադրության կազմակերպման դեպքում հնարավոր հարկային արտոնությունների տրամադրման պարագայում, ինչի մասին օրերս գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «տեղական արտադրությունը ստանում է զարգանալու հնարավորություն»: Տնտեսական թեմաներին անդրադարձել են նաև «Իրավունքը» («Նոր տնտեսական քաղաքականությո՞ւն»), «168 ժամը» («Ինչո՞ւ Հայաստանը լվացքի մեքենա չի արտադրում»), «Առավոտը», որի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշել է, թե մասնավորապես «գյուղատնտեսության վերականգնմանն ուղղված նախագահի հրահանգները չկատարողների»... վիճակը անհուսալի կլինի:
«Կարևոր օրինագծերը` կիսադատարկ դահլիճում», արձանագրել է «Երկիրը», անդրադառնալով ԱԺ երեկվա նիստի մանրամասներին և նշելով, որ «դեռևս օրակարգի հաստատման ընթացքում պարզ դարձավ», որ մասնավորապես գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկած նախագծի քվեարկությունը տեղի չի ունենա: «Կապիտալը» հավելել է, որ գազամատակարարման ոլորտի հարցերը կուսումնասիրի «ոչ թե ժամանակավոր հանձնաժողովը, այլ աշխատանքային խումբը»: Գազի թեմային անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» («Հանձնաժողովի փոխարեն` աշխատանքային խումբ»), «Առավոտը» («Հեշտ բարիշեցին»), «Ազգը» («Հայռուսգազարդը» մայր Թերեզան չէ, բայց բոբո էլ չէ»):
«Իրավունքը» հետևել է «վերջին ժամանակներս փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումներին» և «դոլարի նոր թռիչքներին», «Կապիտալը» նկատել է «հակասական միտումներ գյուղացիական տնտեսություններում և գրել, թե «մթերքի դեֆիցիտը զսպել է վաճառքը»:
«Հայկական ժամանակը» նշել է, որ ապրիլի 9-ին լրացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման 3 տարին և «իր հանգույն» փորձել ներկայացնել հիշյալ ժամանակաշրջանում կառավարության գործունեությունը: «Ժամանակի» փոխանցմամբ հանրապետականները որոշել են ընտրություններից առաջ ապահովագրել կառավարությանը ընդդիմադիր պատգամավորների անցանկալի հարցերից», և, ըստ այդմ, առաջարկել «կառավարությանը հնարավորություն տալ պատգամավորի բանավոր հարցին պատասխանելու գրավոր, այլ ոչ թե` ինչպես հիմա է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ