Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 13 ապրիլի 2011

Տնտեսական կայունացման ջանքերը և «հիմնավոր կասկածները»

«Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի նստաշրջանի երեկվա քննարկմանն անդրադառնալով, «Ազգը» ներկայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների (Արծվիկ Մինասյան, Վարդան Բոստանջյան, Կարեն Ճշմարիտյան և այլք) տեսակետները: ԱԺ երեկվա աշխատանքին յուրատեսակ արձագանք է տվել նաև «Երկիրը»` «Օպերա խորհրդարանում»:
«Հայոց աշխարհը» փոխանցել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ինտերնետ տարածքում. գործող երիտասարդական խորհրդարանի վերաբերյալ լուրերին ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի անդրադարձը, թե ժամանակն է հրաժարվել «վիրտուալ գործունեությունից և իրականում զբաղվել «գործադիր» բառի մեջ «գործ» արմատը նյութականացնելով»: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, որ «արժութային շուկան դարձյալ անհանգիստ է», և «ազգային արժույթի թուլացումը շարունակվում է նաև այս շաբաթվա սկզբին»: «Հայկական ժամանակը», մեկնաբանելով ԿԲ խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկին բարձրացումը, կարծիք է հայտնել, որ միայն դրանով գնաճը զսպելու փորձերը դատապարտված են անհաջողության, և «արդյունքում վիճակը կվատանա»: «Կապիտալը» հավելել է, թե «ԿԲ-ը նորից թանկացնում է փողը» «այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նկատել է, որ ԱՄՀ-ն Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների նախորդ կանխատեսումները թողել է անփոփոխ և եզրակացրել, որ Հիմնադրամը «հավատում է Հայաստանի տնտեսությանը»: «Առավոտը», անդրադառնալով ԱՄՀ կանխատեսումներին, հակառակը, նախ գրել է, թե «գնաճը դեռ մեծանալու է», հետո, մի այլ հոդվածում, հարցրել, թե «Զատկի ձուն նոր տարվա լիմոնադ չի՞ դառնա», ապա, մի այլ հրապարակման մեջ, կարծիք հայտնել, թե մարզպետները հիմնականում թերանում են գյուղատնտեսության, հողօգտագործման և պետական կառույցների հետ համագործակցության հարցերում:
Ըստ «Երկիրի» երեք տարի շարունակ «օլիգարխիայի ու մոնոպոլիաների դեմ վարչապետի հռչակած պայքարի արդյունքները շոշափելի չեն»: «Ազգի» փոխանցմամբ անցյալ շաբաթ Գյումրիում միգրացիայի խնդիրներին նվիրված միջազգային սեմինարում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը արտագաղթի իբր ահագնացող չափերի մասին աժիոտաժը որակել է արհեստական, նաև ներկայացրել. անկանոն կամ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ՀՀ կառավարության մշակած ռազմավարությունը: Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «Կապիտալը») տեղեկություններ է հաղորդել Երևանում ընթացող հայ-չինական գործարար համաժողովից:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ