Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 14 ապրիլի 2011

«Հնարավոր և անհնար հարցերի պատասխանը»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը լրագրողների հետ, նրանց հարցերին անկեղծ և անկաշկանդ պատասխանները հետաքրքրել է մի շարք լրատվամիջոցների: «Առավոտի» կարծիքով վարչապետը «ի վերջո դարձավ հրապարակային ու հասանելի և, ԱԺ նիստից հետո կանգնելով ԶԼՄ-ների առաջ, պատասխանեց բոլոր հնարավոր և անհնար հարցերին... և հերքեց իր հրաժարականի մասին լուրերը»:
Կառավարության ղեկավարը լրագրողների հետ իր հաճախակի շփումների ընթացքում մեկ անգամ չէ, որ խոսել է քննադատության դերի մասին, գնահատել մամուլի կառուցողական, վերլուծական հրապարակումները: «Քննադատությունը ուժեղացնում է մեզ», այսպես է վերնագրել վարչապետի հետ հարց ու պատասխանը «Հայաստանի Հանրապետությունը»: Լրագրողների հետ հանդիպման մասին ընդարձակ հրապարակումներով հանդես են եկել «Հետքը» «Վարչապետը գուշակություններ չի անում», և «168 ժամը»: Վերջինս, ընդամենը մասնակի կրճատումներով ներկայացնելով հարց ու պատասխանը, սևեռվել է իր նախորդ հրապարակման մասին հարցի պատասխանի վրա. «Ասա´ դու ինձ, հայելի», «Իսկ մեր նկարները շատ գեղեցիկ էին»: «Օգնե՞նք վարչապետին տնտեսությունը բարեփոխելու պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար, թե թողնենք ինքը զբաղվի». Մեդիամաքսի տնօրենի գործնական առաջարկությունը հետաքրքրել է հրապարակում կրկին հայտնված «Միավորված հայեր» թերթին «Մեր ընտրության հնարավորությունը խիստ սահմանափակ է»:
«Կապիտալի» և «Ազգի» մատուցմամբ կառավարությունը շարունակում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունները կոռուպցիոն ռիսկերից մաքրելու կուրսը: Այս անգամ ուշադրության կենտրոնում վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում առկա թերություններն են. «Կառավարությունը վերացնում է կոռուպցիայի օջախները» («Կապիտալ»), «Վարորդական վկայականներ` ապօրինի վճարները գերազանցում են անօրինական վճարներին» («Ազգ»):
«Հայկական ժամանակը» գրել է, որ կառավարության նիստում որոշում է կայացվելու «2011թ. ծախսային մասում ընդգրկելու» ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցները (մոտ 11 մլրդ դրամ), որը կազմում է ՀՀ պետբյուջեից կառույցին հատկացված գումարի գրեթե կեսը, և դա որակել «քյալամ գործ»: «Հայոց աշխարհը» հետաքրքրական է համարել «ջրային համակարգին մոտ կանգնած աղբյուրներից» իր տեղեկությունը, թե ընկերության ղեկավարությունը որոշել է լուծարել 3-4 տնօրինություն, որոնք «աշխատում եմ ապօրինությունները բացահայտելու ուղղությամբ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի միջև առկա «աշխատանքային հակամարտությանը» և նշել, որ «գործը արդեն հասել է գլխավոր դատախազություն», իսկ «տիկին Թամարը նամակներ է հղել նաև նախագահին, վարչապետին»: «168 ժամը» ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման առիթով կարծիք է հայտնել, թե «սա ԿԲ ամենակարևոր գործիքն է գնաճի դեմ պայքարում (պարտադիր պահուստների նվազագույն չափի հետ միասին) և հավելել, թե «օգտակար է դա տնտեսությանը, թե վնաս, ԿԲ-ին կարող է չհետաքրքրել», քանի որ «օրենսդրությամբ նրա հիմնական խնդիրը ոչ թե տնտեսական աճի ապահովումն է, այլ գների կայունությունը»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է գյուղոլորտի հիմնախնդիրներին` սեփական մեկնակետից. «Սեր առ ՏՏ ու գյուղ»:
«Հայկական ժամանակը» կարծիք է հայտնել, թե «բիզնեսին տրամադրվելիք արտոնությունների վերաբերյալ» հայտարարությունը իր «բացասական արձագանքն է գտել բիզնես հանրության մեջ» և փորձել դա ապացուցել: «Վարչապետը գոհ է ձկնաբույծներից». գրել է «Կապիտալ», անդրադառնալով կառավարության ղեկավարի «Յունիֆիշ» ձկնաբուծարան կատարած այցելության մանրամասներին: «Երկիրը» հավելել է, որ ձկնաբուծության ոլորտից առաջընթաց է ակնկալվում, և ըստ վարչապետի «2011թ. արտահանման կարողություններն առնվազն երկու անգամ ավելանալու են»: Մի այլ հրապարակման մեջ («Փոխադարձ բոյկոտներ») թերթն անդրադարձել է խորհրդարանի երեկվա աշխատանքին և մասնավորապես նշել, որ քվեարկության է դրվել և ընդունվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագիծը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ