Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 15 ապրիլի 2011

«Հակա»-ի և «հանուն»-ի սահմանագիծը

«Իրատես դե ֆակտոն» հարցազրույց է արել ՀՀ վարչապետի հետ: Հրապարակման թե´ խորագիրը` «Ժամանակը մեր օգտին է աշխատում» և թե´ վերնագիրը` «Ես առաջին հերթին պաշտպանում եմ իմ ազգի ու պետության շահը» վերցված են վարչապետի խոսքից: Որոշ թերթերի հանգիստ չի տալիս նախորդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցը: «Ժամանակի» վկայությամբ նախօրյակին խորհրդարանի միջանցքներում «ակտիվորեն քննարկվում էր» Տիգրան Սարգսյանի այն կատակը, թե ինքը քիչ առաջ իր պաշտոնն առաջարկել է ԱԺ խոսնակին և մերժում ստացել: «Նա այդպիսի բան ասելու իրավունք չուներ»,-թերթի թղթակցին ասել են «զայրացած» պատգամավորները («Ներիշխանական կմճտոցներ»): «Էս ի՞նչ հաշիվ ա...» նույն առիթով զարմանում է «Իրավունքը» և պարզաբանման խնդրանքով դիմում Գալուստ Սահակյանին: Վերջինս, իհարկե, մատնանշում է հումորի հանգամանքը: Ճեպազրույցը լուսաբանել է նաև «Ռեսպուբլիկա Արմենիան»` «Վարչապետը գիտե, թե ովքեր են կանգնած իր քննադատների թիկունքում և ինչ նպատակներ են հետապնդում»:
Կառավարության երեկվա նիստից մամուլն ընտրել է ոռոգման ջրին վերաբերող օրակարգի հարցը և դրա շուրջ ծավալված բանավեճը. «Ոռոգման ջուրը` նաև անհատույց» («Հայաստանի Հանրապետություն»), «Ի՞նչ արժե գյուղնախարարի առաջարկությունը» («Առավոտ»), «Երկուսն էլ պաշտպանո՞ւմ են գյուղացու շահը. գյուղնախարար-ջրպետկոմի նախագահ բանավեճը» («Կապիտալ»), «Ի պաշտպանություն գյուղացու շահերի» («Երկիր»): Այս թերթը կրկին անդրադառնում է «Արտֆուդ» ընկերության ունեցած պարտքին և նշում մի քանի գյուղացու անուն, սակայն հոդվածի վերջում տեղեկացնում, որ պարտքը մարելու է մինչև ապրիլի 15-ը:
Ցրտահարությունը կանխելու աննախադեպ և արդյունավետ ջանքերը, որ գործադրեցին գյուղնախարարությունը և լրատվամիջոցները, հարուցել է «Հայկական ժամանակի» քմծիծաղը` «Եղանակի վրա էլ ազդեցին» («Գյուղացուն թև են տվել»): Նույն թերթը քննադատում է նաև իշխանության «մեկը մյուսից ուտոպիստական» ծրագրերը և ընթերցողին համոզում, որ Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ, քանի որ տնտեսվարողների համար չեն ստեղծված հավասար պայմաններ: Օրինակ է բերվում Սուքիասյանների ընտանիքը, որն ըստ «Մարդու իրավունքների զեկույց 2010թ.» փաստաթղթի շարունակում է ենթարկվել իշխանության «գրոհին»: Այսքանից հետո ամերիկացի հնարավոր ներդրողը «ներդրում կանի՞ այստեղ», հարց է տալիս թերթը: Պատասխանն ակնհայտ է:
«Իրավունքը» վերլուծում է գնաճի («Վատ ԿԲ-ին միշտ էլ համաշխարհային գներն են խանգարում»), իսկ «Ժամանակը»` դրամի արժեզրկման խնդիրը: Մինչ այդ «Կապիտալը», զրույցի բռնվելով ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի պաշտոնակատարի հետ, հավաստում է, որ «Փոքր բիզնեսն աշխուժանում է, ՓՄՁ-ներում ներդրումներն աճում են»: Ավելի հոռետես է «Ռեսպուբլիկա Արմենիայի» զրուցակից, «Մեդիսար» ընկերության ղեկավարը, որի կարծիքով քիմիական արդյունաբերությունը չի զգում պետության աջակցությունը, իսկ ձեռներեցներն էլ հնարավորություն չունեն «լսելի դառնալու», քանի որ ոչ ոք նրանց «լուրջ չի ընդունում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ