Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 19 ապրիլի 2011

«Դարդը լալով, պարտքը` տալով...»

«Ժամանակը» լավ է պատկերացնում, թե «Հայաստանի համար ինչ են նշանակում «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան կորպորացիայի այն հարյուրավոր միլիոն դոլարները, որ ուղղակի որպես նվեր են տրվում Հայաստանին...»: Ուստի թերթին առավել զարմանք է պատճառում այն, որ այդ գումարն ստանալու համար երկրի իշխանությունը չի կարողանում ապահովել մի տարրական բան` արդարացի կառավարում: Հետևաբար պարզ է` Հայաստանում ծրագիրը չի շարունակվելու (Ադրբեջանի օրն ընկանք), իսկ Վրաստանում շարունակվելու է («Հազարամյակի մարտահրավեր, որը սպառնում է ձգվել հարյուրամյակներ»): ԱՄՆ դեսպանի և ՀՀ վարչապետի այցելությունը Կարբի և հատկապես ջրային տնտեսության կոմիտեի նախագահի և 70-ամյա մի կարբեցու երկխոսությունը թերթին մղել է այն դատողությանը, թե «մեզ մոտ խոսքի արժեքն ու կարևորությունը» լրջորեն արժեզրկվել են, ինչը ապացուցելու համար այլ օրինակներ էլ են բերվել:
Իսկ ահա «Իրավունքը» բացահայտել է ինչպես ամերիկյան կորպորացիայի, այնպես էլ հեղինակավոր մեկ այլ կազմակերպության` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործունեության իրական նպատակները. նրանք «ձեն ձենի տված» սպառնում են Հայաստանին` «Խելքներդ գլուխներդ հավաքեք ու մոռացեք սեփական արդյունաբերության, ռուսների ու նման այլ բաների մասին: Ու պետք է ունենաք լիբերալ կառավարություն, որի ամենահամարձակ երազանքը զբոսաշրջիկներից ու ճոպանուղիներից այն կողմ չպետք է անցնի»: Թերթին խորհրդանշական են թվացել ինչպես ՀԱԿ-ի «գունավոր» հոխորտանքը, այնպես էլ, «ԼՏՊ-ի ու Րաֆֆիի «պատահական» հանդիպումը (նույնքան «պատահաբար» ամերիկյան ծրագրի դադարեցումը ՀԱԿ-ը իր հայտարարության մեջ համարել է մեր երկրին հասցված երեք հարվածներից առաջինը):
Սակայն շատ ավելի վճռական է «Հայոց աշխարհը», որն ընդհանրապես ԱՄՀ հապավումն առաջարկում է փոխարինել ՄԱՀ (միջազգային արժույթի հիմնադրամ) հապավումով` գտնելով, որ դա ավելի է համապատասխանում իրականությանը` «Իսկ ո՞ւմ երկիրն է Հայաստանը, մե՞ր թե ՄԱՀ-ի»:
«Գոլոս Արմենիին» և «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել են մանրամասներ երեկ բացված Հայ-ռուսական արդյունաբերական ինովացիոն միջտարածաշրջանային ցուցահանդեսից:
«Ինչ է վարչապետն ուզում հասարակությունից». հռետորաբար հարցրել է «Երկիրը» և ձգտել հակասություն փնտրել-գտնել այն բանում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մոնոպոլիաների դեմ պայքարում փորձում է հասարակության աջակցությունն ստանալ, թեև «իր մանդատը նա... հանրապետության նախագահից և իշխող քաղաքական մեծամասնությունից է ստացել»:
«Ժամանակը» գյուղոլորտում և, առհասարակ, տնտեսության բնագավառում իրականացվող գործընթացները իր հանգույն որակել է, թե «Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ժողովրդին զառի տեղ դրած նարդի են խաղում», «168 ժամը» գրել է, թե ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում «բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել... ՀՀ մշակույթի նախարարությունում»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է ԱԺ ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի դրույթներին, շեշտելով, որ չնայած այն չի հաստատվել «քվորում չլինելու պատճառով», սակայն ըստ Արդարադատության նախարարի համոզման` «դա ընդամենը տեխնիկական խնդիր է, որը կլուծվի»:
«Առավոտի» փոխանցմամբ «Մանչոգրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը համոզված է, որ «դոլարի արժևորումը նոր թանկացումներ կբերի»: «Հայկական ժամանակը» հավելել է, թե առաջին սպառման ապրանքները շարունակում են «դանդաղ և հաստատուն տեմպերով աճել», և այդ աճը հատկապես զգալի է «փոքր ու միջին խանութներում»:
ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցույթի մեկնարկի առիթով կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին անդրադարձել են «Հայաստանի Հանրապետությունը» («Երեք ուղեգիր` դեպի Սթենֆորդ»), «Առավոտը» («Ամենամյա մրցանակաբաշխություն»), «168 ժամը» («Ծաղրի առարկա՞ ենք»), «Կապիտալը» («ՏՏ ոլորտի հայ մենեջերները կնախապատրաստվեն Սթենֆորդի համալսարանում») և «Ազգը», որ նախ հարցրել է, թե «Մի՞թե ինտերնետ հասանելիությունը Հայաստանում հետընթաց է ապրել», ապա նշել, որ «իրականությունն ու տարբեր աղբյուրներ հակառակն են փաստում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ