Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 20 ապրիլի 2011

Տնտեսական ռազմավարության բանալիները

Մամուլը հետևողականորեն արձագանքել է հետճգնաժամային ժամանակահատվածում առկա հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարության մշակած ռազմավարությանը, որը երեկ Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովում ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Ռեսպուբլիկա Արմենիա» («Ինովացիոն տնտեսության 7 բանալիները»), «Ազգ» («Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով»), «Ժամանակ» («7երգ` «բարեփոխումների» մասին»): «Կապիտալը» մասնավորապես հավելել է, որ «նորարարական տնտեսությանն ուղղված» առաջարկների 7 փաթեթով «կառավարությունը սահմանում է ռազմավարական առաջնահերթությունները»:
«Ում շահն է պաշտպանում ԱՄՀ-ն Հայաստանում», վերստին հարցը բարձրացրել է «Հայոց աշխարհը» և, անդրադառնալով Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գիերմո Տոլոսայի մեկնաբանություններին, որոնք վերաբերում են նորարարության վրա հիմնված արտադրություններին հարկային արտոնությունների տրամադրմանը, և դրանք որակել որպես «մութ սենյակում սև կատու» որոնելու փորձ: Թեմային անդրադարձել է նաև «Կապիտալը» («Հարկային խնդիրը` առաջին պլանում»):
«Հայկական ժամանակի» կարծիքով «Գները կատաղել են» և «մի տեսակ այնքան էլ համահունչ չեն ԱՎԾ ներկայացրած ցուցանիշների հետ»: «Երկիրն» անդրադարձել է ԱԺ արտահերթ նիստում վավերացված մի շարք վարկային պայմանագրերով Հայաստանին տրամադրվող ֆինանսական միջոցների թեմային և ներկայացրել ՀՅԴ խորհրդարանական Արա Նռանյանի տեսակետը, թե «դրանք իրականում բերվում են... կառավարության սխալ գործունեության հետևանքով առաջացած բացթողումները ծածկելու նպատակով»: Մի այլ հրապարակման մեջ թերթը («Ավազահանքի գեներալները») տեղեկացրել է, որ «ավազի հանքերը մեծածավալ մասշտաբներով շահագործվում են» Արաքս գետի հովտին մերձակա տարածքներում և «հետաքրքիր» համարել, որ «մի կողմից ՀՀ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում Արաքսի հունը ամրացնելու համար», մյուս կողմից թույլատրում է շահագործել գետամերձ ավազային տարածքները: «Կապիտալի» հետ զրույցում Միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ «Վրաստանը անհասկանալի վճարներ է գանձում», ինչը թերթը որակել է «Դեմպինգ` բեռնափոխադրումների ոլորտում»:
«Ովքե՞ր են դժգոհում մեքենաների տեխզննման նոր կարգից», հարցրել է «Ազգը» և նշել, որ ոլորտում կատարված փոփոխությունների առիթով մտահոգություններ են հայտնել ՀՅԴ-ական խորհրդարանականներ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ