Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 21 ապրիլի 2011

Իրական և «բանահյուսական» քննադատությունը

«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, ըստ որոնց Հայաստանում ակնկալվող տնտեսական աճը «կարելի է դասակարգել միջինից բարձր», որը թերթի փոխանցմամբ «տնտեսության աշխուժացման ազդակ է Հայաստանի համար»: Պարբերականը նաև տեղեկացրել է, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունից ելնելով երեկ ԱԺ-ում անցկացվել են ավտոմեքենաների տեխզննության նոր կարգին ու պահանջներին վերաբերող քննարկումներ:
«Մարտին տնտեսական աճ չարձանագրվեց», մտահոգված գրել է «Ազգը», անդրադառնալով ՀՀ ԱՎԾ հրապարակած 2011-ի մարտ ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համեմատականին ու նշելով, որ «միակ դրականը արդյունաբերության շարունակվող կայուն աճն է»: Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Աճը`զրո տոկոս»), «168 ժամը» («Երբ անզոր է անգամ վիճակագրությունը») և «Կապիտալը», որը կարծիք է հայտնել, որ «տնտեսությունը արգելափակվել է», և մասնավորապես ԿԲ-ը, բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հարվածել է տնտեսական աճին, իսկ գնաճը շարունակել է թափ հավաքել: «Առավոտը» սահմանամերձ Բերդաշեն համայնք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարների երեկվա այցելության վերաբերյալ հրապարակումը վերնագրել է «Ժամանակակից կոլխոզ Բերդաշենում»` գտնելով, որ ստեղծված «նորանկախ հանրապետությունում առաջին գյուղական կոպերատիվը» հիշեցնում է խորհրդային կոլխոզի մոդելը: Երկու այլ հրապարակումներում թերթը կարծիք է հայտնել, թե «կառավարությունը ՀԴՄ կտրոնների շահումները քիչ-քիչ ցրում է» (նկատի ունենալով վիճակահանությամբ 500-1000 դրամ շահումների վերացումը), նաև տեղեկացրել, որ ՏՄՊՊ հանձնաժողովը սկսել է «նոր վարույթ «Ալեքս Գրիգի» դեմ` վերջին շրջանում կարագի և ռուսական յուղի շուկաներում նկատվող գնային փոփոխությունների «ամենօրյա դիտանցումների» արդյունքում:
«Հրապարակը» «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» ծրագրում ամերիկյան ժամացույցներ արտադրող «Lce Link» ընկերության հայազգի նախագահ Էնդի Սողոյանի մեկնաբանությունը Հայաստանում բիզնես հիմնելու վերաբերյալ («Հովանավորներ չեմ ուզում, ես ուզում են օրենքի սահմաններում աշխատել, որ ճիշտ գործ լինի») համարել է «սկանդալային»:
«168 ժամը» փորձել է իր համար ճշտել «Հաջորդ ԱԺ-ի իշխանական տեսլականը», ի մասնավորի` գալիք խորհրդարանում «հնարավորինս պրոֆեսիոնալ մարդկանց» ընդգրկվածության առումով: Մի այլ հրապարակման մեջ թերթը նախ նշել է, որ 2011թ. պետբյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային պլանի համաձայն նախատեսված է առնվազն 61 մլրդ 300 մլն մուտք ապահովել, հետո գրել, թե պարզ չէ` «դա հաջողել են, թե ոչ», վերջում էլ «ամփոփել», թե` «Գիտեն, բայց մեզ չեն ասում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ