Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 23 ապրիլի 2011

«Տառապանքս փորձ ունի...»

Հայաստանաբնակ հայերիս 34 տոկոսի համար այս երկրում ապրելը «հավասարազոր է տառապանքի» («168 ժամ»), «54 տոկոսը պայքարում է «գոյատևման համար» («Ազգ»): Այս տվյալները վերցված են «Gallup»-ի հետազոտությունից, որի նպատակն է եղել պարզել, թե աշխարհի 124 երկրներում ինչպես են իրենց կյանքը գնահատում քաղաքացիները և ինչ են ակնկալում առաջիկա հինգ տարիների ընթացքում: «Տառապողներից» են նաև Աֆղանստանի, Եգիպտոսի և Եմենի բնակիչները: Տնտեսագետներ Արա Նռանյանին և Թաթուլ Մանասերյանին այլ զգացում` զայրույթն է համակել, երբ նրանք ծանոթացել են ԱՎԾ հրապարակած ցուցանիշներին` «Հեքիաթասաց ԱՎԾ-ն էլի արջի ծառայություն է մատուցել իշխանություններին» («Հրապարակ»): «Գոլոս Արմենիին» արծարծում է հայ-վրացական «եղբայրական» և «բարեկամական» անվանվող, բայց իրականում կնճռոտ հարաբերությունները, որոնք բնորոշ են նաև բիզնեսի ոլորտին` «Եղբայրական «փայը»:
Լավ բաներ էլ կան: Միջազգային մեկ այլ զեկույցում, որն արտացոլում է ՏՏՀ ոլորտում ստեղծված իրավիճակը, Հայաստանն հայտնվել է Զամբիային, Մոզամբիկին և այլնին հաջորդող երկրների ցուցակում, ինչի պատճառը ըստ «Կապիտալի» հնացած` 2009թ. տվյալներն են, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլում ներկան: «Աքիլես» ՀԿ ղեկավարի կարծիքով կառավարության ձեռնարկած վերջին միջոցները «Վարորդների կյանքը թեթևացրել են» («Երկիր»): «Ազգի» վկայությամբ ՀՀ ԱԺ նախագահը Facebook-ի իր էջում պատասխանել է վարչապետին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ