Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 26 ապրիլի 2011

Անհայրենիք բիզնես

«Գրանդ-հոլդինգը» նոր գործարան է հիմնել Ռուսաստանում, մինչ այդ էլ նրա սեփականատերը գովերգում էր Վրաստանի լավ պայմանները: Ընթերցողին տեղեկացնելով և հիշեցնելով այս փաստերը, «Ժամանակը» բացատրում է, որ սույն սեփականատերը մեր երկրում «խնդիրների է հանդիպել այն բանից հետո», երբ ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հետ «լարված հարաբերությունների պատճառով» նրա դեմ «ճնշումներ սկսվեցին»: «Երկրի» հավելումով երկրից «գնում է» ոչ միայն բիզնեսը, այլև որակյալ կադրերը` «Ուղեղ մատակարարող երկիր»: Գիտության ոլորտի խնդիրներն այս թերթը արծարծում է ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի «ֆեյսբուքյան» գրառումների միջոցով: Մեկ այլ հոդվածում նույն «Երկիրը» «ստիպված է արձանագրել, որ ինչպես տրված մյուս խոստումները, աղքատության հաղթահարման գերակայությունը ևս կառավարությունը ձախողել է»: Այս ինքնատիպ մտքին հաջորդում է «փաստական ապացույցը», որը խճողված է տասնյակ ու տասնյակ թվերով: Բազում թվեր օգտագործելու միջոցով «Հայոց աշխարհն» իր հերթին ապացուցում է, որ այս տարի պետական բյուջեի հարկային եկամտի մեջ ավելացել է «խոշոր հարկատուների մասնաբաժինը»: Տնտեսական ակտիվության աճի գործընթացը «Նովոյե վրեմյան» մեկնաբանել է Թաթուլ Մանասերյանի, Վարդան Այվազյանի, Տիգրան Ջրբաշյանի փորձագիտական օգնությամբ:
Մնացած թեմաները մամուլում դասավորվել են հետևյալ չափաբաժիններով.
Պայքար կոռուպցիայի դեմ- «Մեծ բան չեք արել, որ լուսաբանեն» («Հրապարակ»), «Որտեղից պետք է սկսեր վարչապետը» («Երկիր»), «Կառավարությունն առաջարկում է հարկային համաներում» («Հայոց աշխարհ»), «Վա´յ ձեզ, փարիսեցիներ» («Առավոտ». ի դեպ, Արամ Աբրահամյանն առաջարկում է, որպեսզի պաշտոնյաները հայտարարագրեն ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը և, երկրորդ, պաշտոնյաների ցուցակում ընդգրկվեն նաև Ամենայն հայոց կաթողիկոսը և եպիսկոպոսները):
Գյուղատնտեսության հոգսերը- «Ցանկացած ոչ փոխօգնության տիպի կոոպերատիվի ստեղծում հանգեցնելու է գյուղի կործանմանը»,- «Ժամանակի» էջերում ազդարարում է այդ գործի անփոխարինելի մասնագետ Հրանտ Բագրատյանը: «Իրավունքը» գյուղատնտեսությանն անդրադարձել է կոռուպցիոն երևույթների վեր հանման համապատկերում` հընթացս նախարարի նոր առաջին տեղակալի նշանակումն անվանելով «ծաղրուծանակ»: «Հրապարակը», զրուցելով «գյուղից ու հողից գլուխ հանող մասնագետների հետ», փոխանցել է նրանց կարծիքը` որ «մեր գյուղացիները հողը մշակում են սխալ ու վաղուց մերժված մեթոդներով», որ «փնթի, կիսատ-պռատ, անշնորհք աշխատանքն էլ կիսատ-պռատ արդյունք է ապահովում»: Եվ այլն:
Բանկային ոլորտը նույնպես աչքաթող չի արվել` «Դոլարային վարկավորման աճը կարող է խթանել գնաճը, դրամից փախուստը վտանգավոր է» («Կապիտալ»), «Ի վերջո, ՀՀ ԿԲ-ն ինչ-որ բանի համար պատասխանատո՞ւ է» («Իրավունք»), «Ե՞րբ կաշխատի համահայկական բանկը» («Գոլոս Արմենիի»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ