Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 27 ապրիլի 2011

Բանկային համակարգի կայունությունը

«Կապիտալի» վկայությամբ երեկ հրավիրված ասուլիսում ԿԲ-ի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը, ներկայացնելով անցած տարվա իրավիճակը նշել է, որ «Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը պահպանվել է բավարար մակարդակի վրա», անդրադարձել դրա ներքին ու արտաքին ազդակներին, հավաստիացրել, որ այդ կայունությունը կպահպանվի, «եթե չլինեն արտառոց զարգացումներ, ինչը քիչ հավանական է»: Ասուլիսին անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» («Հայաստանին ֆինանսական անկայունություն չի սպառնում»), «Հայկական ժամանակը» («ԿԲ-ն խռովության մասնագետ») և «Ազգը» («Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է»), որը մի այլ հրապարակման մեջ լուսաբանել է նաև աղետի գոտում իրականացվող բնակարանների բաշխման գործընթացները և տեղեկացրել, որ կառավարության համապատասխան որոշմամբ «բազմանդամ ընտանիքների տնակները չեն քանդելու»:
«Երկիրը» ներկայացրել է գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ տնտեսագետ Արսեն Պետրոսյանի տեսակետը, թե դրանք օրենսդրական են, քանի որ այսօր տակավին «անհայտ է, թե որն է գյուղացու իրավական կարգավիճակը»:
«Հայոց աշխարհը» նավթի և գազի պաշարներ չունեցող Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը համարվող հանքարդյունաբերության առաջընթացը պայմանավորել է երեք կարևոր գործոններով ու նշել դրանք:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ