Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 29 ապրիլի 2011

Նոտարակադաստրային տառապանք

«Երկիրը» («Պատրաստվիր, կադաստր, հերթը քոնն է») և «Հայաստանի զրուցակիցը» (Նոտարական կրքեր») անդրադարձել են պետական ծառայությունների մատուցման հիմնախնդիրներին, որոնք քննարկվել են կառավարության վերջին նիստերում: «Հայկական ժամանակը» («Կերակրում են կեղծիքով») չի տեսնում մեր երկրի տնտեսության զարգացման որևէ նշան: Եթե զարգանար, ապա «դժվար թե երկրի առաջին դեմքը այցելի մի ձեռնարկություն, որն ընդամենը 44 աշխատատեղ է ապահովում», երկրի վարչապետը «կառավարության նիստի մի ընդարձակ հատված չի նվիրի 58 աշխատատեղ ստեղծող ընկերության հարկային արտոնություն տալու հարցին»: Եվ այլն: Այնուամենայնիվ, Գագիկ Մինասյանի կարծիքով «Տնտեսության դիվերսիֆիկացումն արդյունքներ է տալիս», իսկ գնաճի «նկատելի անկում» կլինի տարվա երկրորդ կեսին («Հայաստանի Հանրապետություն»): «Իրավունքին» մտահոգել է բենզինի հերթական թանկացումը. այս փաստը «չի՞ խոսում հակամրցակցային համաձայնության մասին»,- հարցնում է թերթը և տպագրում նշված հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդականի պատասխանները: «Հայացքի» զրուցակից Վարդան Բոստանջյանը մեր տնտեսության օրգանիզմը «տկար» է անվանում, գործարար միջավայրը` անբարենպաստ, վարկերի ծախսումը` անարդյունավետ: ԱՄՀ-ն «Կապիտալի» փոխանցմամբ մատնանշում է երեք հրատապ խնդիր` «աճող գնաճ, ծախսերի ավելացման հանրային ճնշումներ և բանկերի վարկային պորտֆելի ցածր որակ»:
«Առավոտի» փոխանցմամբ Հրանտ Բագրատյանն «իր հերթական տնտեսագիտական վերլուծությունները» շարունակել է ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում, դարձյալ հայտարարելով, թե իբր «տնտեսական վիճակը որևէ կերպ շտկել չի լինում», «բանը բանից անցել է» և այլն: «Կապիտալը» ներկայացրել է ԿԲ-ում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսից մանրամասներ, ի մասնավորի շեշտելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, որ «ԿԲ-ն վարում է կոշտ», բայց «ոչ կոշտագին քաղաքականություն», որի «նպատակը գնաճը զսպելն է»: Թեմային անդրադարձել են նաև «Ազգը» («Տարեվերջին հնարավոր է ներկայիս գնաճի կեսին մոտ գնաճ»), «Իրատես դե ֆակտոն» («Ինքն էլ «հաշվեց»), «Իրավունքը» («Կեցցե մեր ամենակարող ԿԲ-ն») և «Երկիրը» («Կլիմաքս»), բնականաբար չշրջանցելով նախօրեին ԿԲ-ին քննադատելիս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վիրավորական արտահայտություններին ԿԲ նախագահի համարժեք պատասխանները և պահանջ-զգուշացումը, որպեսզի «այդ մարդը» հրապարակավ ներողություն խնդրի: «Հայոց աշխարհը» ներկայացրել է «բանկիրների հետ նախագահի հանդիպման» առանցքային թեմաները (գյուղատնտեսության վարկավորման հիմնահարցեր, ներդրումների ավելացման խնդիրներ և այլն), համակարգը ղեկավարող պաշտոնյաների մեկնաբանություններն ու առաջարկները, նաև հարցրել` «Կհաջողվի՞ Կենտրոնական բանկին նվազեցնել գնաճը»:
«Հայաստանի Զրուցակիցը» նշել է, թե «Համահայկական բանկի ճակատագիրն առայսօր հայտնի չէ». և թե՛ ԿԲ մամուլի ծառայությունից, թե՛ Ազգային մրցունակության հիմնադրամից տակավին չեն պատասխանում հարցին, թե «արդյոք բանկը նախապես հայտարարված ժամկետում` մայիսի առաջին օրերին կբացվի՞, թե՞ ոչ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ