Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 30 ապրիլի 2011

Ցրել թե չցրել

Իշխանության և «արմատական» ընդդիմության մերձեցումը «Երկրի» համոզմամբ, գին ունի, և այդ գինը կոալիցիան վճարելու է կամ Ազգային Ժողովի «իր մանդատները», կամ կառավարության «իր պորտֆելները» կորցնելով։ Ստեղծված վիճակը Մարինե Պետրոսյանը բնորոշում է իբրև «փոխշահավետ, որը հանգեցրել է գործարքի» («Կապիտալ»)։ «Կարծում եմ՝ անհրաժեշտ է նոր ուժ՝ նոր գաղափարներով և գործելաոճով»,-ասում է նա։ Այս նույն թերթը, վերլուծելով ՀՀ ֆինանսների նախարարության հերթական ամփոփագիրը, եզրակացրել է՝ «Կառավարությունն ու ԿԲ-ն» ձեռք-ձեռքի տված. բյուջեն կատարվում է թանկ փողերով։ «Հայկական ժամանակի» կարծիքն արմատապես տարբերվում է՝ «Բյուջեն տապալվել է»։ Տարբեր մոտեցումների պատճառով իրարամերժ գնահատականների են արժանացել նաև հայ գործարարների խորհրդաժողովի արդյունքները՝ «Ինովացիոն ընկերություններին հարկային արտոնություններ կտրամադրվեն. վարչապետ» («Կապիտալ»), «Շնորհքով աշխատեք. սփյուռքահայ գործարարները դժգոհում են, որ Հայաստանն արտահանում է այստեղ չվաճառված ապրանքները» («Առավոտ»), «Որտեղ հաց՝ այնտեղ մի կաց» («168 ժամ»)։
Մամուլի ուշադրությանն են արժանացել կառավարության հակակոռուպցիոն քայլերը՝ «Գույք գրանցելիս առանց կրկնակի չափագրումների» («Ազգ»), «Չափագրում կանեն միայն առաջնային գրանցման ժամանակ» («Հայաստանի Հանրապետություն»), «Կառավարության հակակոռուպցիոն նախաձեռնությունները» («Հայոց աշխարհ»)։
«Երկիրը» դժգոհ է «2008-ից ի վեր կառավարության իրականացրած մարզերի համաչափ զարգացման ծրագրի» իրականացումից, «որի արդյունքում այսօր Երևանում է բնակվում Հայաստանի մշտական բնակչության մոտ կեսը»։ Մարզերի տնտեսական ներուժի վերականգնման հիմնահարցն է արծարծում «Գոլոս Արմենիին» («Տիրապետման կաթվածը. մեռյալ գործարաններ, բարձիթողի հողեր...»)։ Նույնիսկ Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխումը «Ժամանակի» հոդվածում բացասաբար է ընկալվում՝ «... Երևանը ամբողջությամբ դարձրել են Հայաստան, ... ի՞նչ պետք է մնա Գյումրուն...»։ Նույն թեմայով է ՀՀ վարչապետին ուղղված «բաց նամակը», որն ստորագրել են գյումրեցի մի խումբ մշակույթի գործիչներ («ՀԺ»)։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ