Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 4 մայիսի 2011

Իրականը և վիրտուալը

Այսօրվա մամուլը վարչապետի մասին տեղեկացնում է, որ
- Տիգրան Սարգսյանն ինտերնետ օգտագործող ամենաակտիվ քաղաքական գործիչներից է, ունի իր անձնական բլոգն ու էջը` Facebook-ում, այժմ էլ իր պաշտոնական կայքէջն է բացել («Երկիր»),
- երեկ նա ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին` «Մարտահրավեր վարչապետին» («Հայկական ժամանակ»),
- ռեստորաններում իրեն «համեստ դրսևորողներից» է («Երկիր»),
- ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի կանխատեսման «Սերժ Սարգսյանին փոխարինելու կարող է գալ Տիգրան Սարգսյանը» («Կապիտալ», «Առավոտ»):
Վերահսկիչ պալատի նախագահի մասնակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության առիթով «Առավոտը» ՀՀ վարչապետին է վերագրել այդ նախարարության ղեկավարի պաշտոնը, չնայած Տիգրան Սարգսյանը երբեք էկոնոմիկայի նախարար չի եղել: ՎՊ բացահայտումները ներկայացվել են «Ո՞ւր են գնում պետական փողերը» («Իրավունք»), «Ինչպե՞ս լափել միլիոն» («Ժամանակ») վերնագրերով: «Հայոց աշխարհի» տեղեկացմամբ ՎՊ հերթական թիրախը լինելու է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը:
«Կապիտալը» տնտեսական թեմաներ է շոշափել «Ճանապարհաշինությունը` ՀԲ-ի դիտակետում. Հայաստանում մրցույթները շահում են բացառապես պետական ընկերությունները», «Հրամայված է ակտիվացնել. վիճակագիրները բանկերում անկում են նկատել», «Կովկասում և Կենտրոնական Ասիայում գնաճի ավելացում. երկարաձգե՞լ, թե՞ կանխել» հոդվածներում, իսկ «Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է ապրիլի վերջին Թբիլիսիում տեղի ունեցած հայ-վրացական «սիրողական» գործարար համաժողովին` «Սեփական բիզնեսը ոչ թե տեղափոխել, այլ ընդլայնել»:
«Հայկական ժամանակը» ականատես է եղել, թե ինչպես կենսաթոշակների վճարման այս ամսվա գործընթացը քաշքշուկով է սկսվել («Փնթի կառավարման պարզ օրինակ»), նաև բացահայտել «Հայաստանում արդեն երկրորդ տարին արձանագրվող շատ բարձր գնաճի պատճառը» («Ստվեր` կյանքից երկար»):
«Առավոտը» տեղեկացնում է, որ այսօր Մինասի որմնանկարները «Զվարթնոց» տեղափոխելը մտադիր են խոչընդոտել քաղաքի մտավորականները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ