Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 5 մայիսի 2011

Որտեղ է ծնվում կոռուպցիան

Լրատվամիջոցների զգալի մասը անդրադարձել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպմանն ու ներկայացրել ուշագրավ մանրամասներ. «Հայաստանի Հանրապետություն» («Երիտասարդները չպետք է հանդուրժեն կոռուպցիան»), «Կապիտալ» («Ինչպես իրականացնել հեղափոխություն` ըստ վարչապետի»), «Առավոտ» («Կոռուպցիայից մինչև քաղաքական կամք կամ դրանց մեկնաբանությունները ըստ ՀՀ վարչապետի»), «Երկիր» («Լավ էլ կաշառք էին վերցնում. խոստովանել է ՀՀ վարչապետը»): «168 ժամը» իր հանգույն կառավարության ղեկավարի հանդիպումը ուսանողների հետ որակել է «հանուն կոռուպցիայի», «քննարկում` ի շահ կոռուպցիայի բարգավաճման»:
«Հետքը» տարօրինակ է համարել, որ չինական «Ֆարչուն Օյլ» ընկերության կողմից Հայաստանում ձեռք բերված երկաթի երեք հանքավայրերի առիթով ՀՀ վարչապետին հասցեագրված նամակին «բավական ժամանակ անց» պատասխանել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Երկրում» պետական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման և կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի ուղղությամբ կառավարության գործունեությունը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը որակել է «PR ակցիա»:
«Ժամանակը» գրել է, թե իբր «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը դարձել է իսկական կռվախնձոր», և դրա պատճառով «երկու բանակների են բաժանվել ու իրար դեմ դուրս եկել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները»: Մի այլ հրապարակման մեջ թերթը տեղեկացրել է, որ կենսաթոշակային համակարգում արձանագրված խախտումների շուրջ «վերջին բացահայտումների նյութերն ուղարկվել են դատախազություն», նաև արտահայտել թերահավատ վերաբերմունք` «իշխանությունը հարություն տված մեռած հոգիների դեմ դժվարանում է պայքարել»: «Հայոց աշխարհը» գրել է, որ թեև գնաճի դեմ պայքարելու նպատակով ԿԲ կողմից բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այդուհանդերձ «գրանցվել է վարկավորման աննախադեպ աճ»:
«Որտե՞ղ է ճշմարտությունը». հարցրել է «Միավորված հայերը» կառավարության ու նրա ղեկավարի գործունեությունը քննադատող ՀՅԴ-ական խորհրդարանականներին և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` խորհուրդ տալով թարմացնել սեփական հիշողությունները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ