Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 6 մայիսի 2011

«Լավ» և «վատ» լուրերի հերթականությունը

«Առավոտի» նամակագիրը, նկարագրելով նոտարիատում տիրող վիճակը և բանավիճելով նույն թերթում տպագրված «նախկին նոտարի» հետ, հավաստում է. «Հայաստանում է, որ կնիք խփելու այդ մեկ րոպեանոց արհեստը կեղտոտ բիզնեսի է վերածված: Ճիշտ է վարվում վարչապետը, որ փոփոխություններ է առաջարկում»: Իսկ ահա «գլխավոր մարքսիստը» դժգոհ է վարչապետից և մասնավորապես ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրա արտահայտած մտքերից: Ի դեպ, դրանցից մեջբերումներ է անում «Իրավունքը». «Հիմնականում պաշտոնների ձգտումը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր գիտելիք չունեն», «Ինչքան շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, էնքան կոռուպցիան շատանում է»:
Մամուլի ուշադրությանն են արժանացել կառավարության երեկվա նիստի մի շարք որոշումներ («Առավոտ», «Հայկական ժամանակ»): Հոդվածներ են նվիրվել բանկերի գործունեությանը («Կապիտալ», «Հայոց աշխարհ»), Գիերմո Տոլոսայի հայտարարություններին, արտաքին ներդրումների շեշտակի անկմանը և դրա պատճառներին («Դելովոյ էքսպրես»), խոշորագույն հարկատուների ցանկի վերլուծությանը` «Զանգեզուրի ՊՄԿ-ն» հետ է նվաճում առաջատարի դիրքը» («Կապիտալ»), ՀՀ կառավարության գործունեության քառամյա ծրագրի իբր ձախողմանը` «100 քայլ առաջ, 3 տարի հետ» («Հայկական ժամանակ»), աննախադեպ գնաճի ցուցանիշներին` «Ժողովուրդը` աղքատ, օլիգարխները` չաղ ու բախտավոր» («Իրավունք»):
«Առավոտի» կարծիքով ՀՀ նախագահի երեկվա այն հայտարարությունը, թե ինքը վարչապետին հանձնարարել է անձամբ զբաղվել ագրովերամշակման ոլորտի խնդիրներով և արդյունքն ամփոփել աշնանը, նպատակ ուներ «փակել վարչապետի մայիսի վերջին սպասվելիք հնարավոր պաշտոնանկության բոլոր խոսակցությունները»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ