Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 10 մայիսի 2011

Ասված և չասված խոսքեր

«Հաղթանակ» զբոսայգում երեկ տեղի ունեցած տոնակատարությունն առաջացրել է տարբեր զգացումներ, որոնք լրագրողները հասցրել են մամուլի էջեր. «Ամեն ինչ` ինչպես ռազմաճակատում» («Երկիր»), «Հաղթական տրամադրությամբ» («Հայաստանի Հանրապետություն»), «Ուրախությունը ուրախություն է բերում» («Հայոց աշխարհ»), «Քյաբաբի սիրահարները «գրեչկայով» շիլան հավանեցին» («Հրապարակ»), «Աթար վառեք-2» («168 ժամ»): Այս վերջին թերթը, օգտվելով առիթից, «աչքի տակով անցկացրել է պետբյուջեն» և «առանց պրոֆեսիոնալ հետազոտության նկատել, որ վետերաններին ու թոշակառուներին կարելի է գոնե գոյատևելու համար անհրաժեշտ գումարներով ապահովել»:
Մամուլում շարունակվել է «Սպայկայի» թեման: «Իրավունքը» փորձել է պարզել` «Բայց ինչո՞ւ են «Սպայկան» կապում հենց Սեդրակ Քոչարյանի անվան հետ», իսկ «Առավոտը» տպագրել է «News.am»-ի այն տեղեկությունը, թե ընկերության տնօրենը կատարում է իր պարտականությունները, բայց և ՊԵԿ-ը պաշտոնապես հաստատել է քրեական գործ հարուցելու փաստը:
«Իրավունքը» դեմ է, որ ՀՀ վարչապետը` պետության երրորդ դեմքը, մասնակցի «ցանկացած, այդ թվում` ռոք համերգի, ուրախանա, բայց ոչ քարոզի», ինչն իբր արել է Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ի շնորհանդեսին: «Ժամանակն» ընդհանրապես այն կարծիքին է, որ «երկրում գործունեության որևէ ոլորտում հարաբերությունների և մշակույթի մակարդակը պայմանավորված է այն մթնոլորտով, որ ձևավորում է իշխանությունը»:
«Ի՞նչ է ստացել բյուջեն բանկային համակարգի աճից», փորձել է պարզել «Կապիտալը» և նշել, որ «բանկերը կրճատել են հարկային մուծումները», և «վճարված ուղղակի հարկերի ծավալի նվազում է տեղի ունեցել հիմնականում այն բանկերում, որոնք սպասարկում են խոշոր կորպորատիվ հաճախորդների»: Երկու այլ հրապարակումներում թերթը «առաջին հայացքից բավական տպավորիչ» համարվող տնտեսության վարկավորման ծավալներին անդրադառնալով, կարծիք է հայտնել, թե առկա է «տնտեսության թերվարկավորում», նաև հավելել «արտաքին առևտրի պատկերը» ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների` «ներմուծումը բազմապատիկ գերազանցում է արտահանումը»:
«Հայոց աշխարհը» գրել է, որ առաջին եռամսյակի տնտեսական զարգացումների վերաբերյալ ԿԲ ակնկալիքները չեն արդարացել, ուստի «երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կանխատեսումներում բանկը վերանայել է իր գնահատականները», միաժամանակ նշել, թե «կենտրոնական դրամատան հոռետեսության պատճառը պարզ չէ»:
«Իրավունքը» անդրադարձել է այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջեի «կատարողականի» վերաբերյալ ֆինանսների նախարարության օրերս ներկայացրած տեղեկատվությանը և նշելով, որ «նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9 տոկսով», միաժամանակ հավելել է, որ «հարկային աճը դեռ չի նշանակում տնտեսության զարգացում»:
«Հրապարակը» արձագանքել է լոլիկի արտադրությամբ զբաղվող ջերմոցային ընկերությունների բողոքի առիթով Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի` նախօրեին ներկայացրած մեկնաբանություններին և «սրամտել». «Ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում»:
«Ազգը» ընթերցողների ուշադրությունը սևեռել է Հայաստանում «պետության ու բիզնեսի միջև փոխադարձ վստահության մթնոլորոտի» ստեղծման հիմնահարցի վրա, նաև քննության առաջադրել խնդրի լուծման տեսակետից կարևոր մի շարք հարցադրումներ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ