Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 13 մայիսի 2011

Դարձյալ ու կրկին

Բենզինը վերստին թանկացել է, արձանագրում են «Հայոց աշխարհը», «Երկիրը», «Հայկական ժամանակը»: Կառավարության շենքի մոտ «օր-օրի ավելանում է ցուցարարների բանակը», նկատում է «Առավոտը»` հավելելով, որ երեկվա բողոքողները պահանջում էին «տեր կանգնել քաղաքացիների իրավունքներին»: «Իրավունքը» ոստիկանության տեղեկատվության բաժնից պարզել է, որ նոտարական գրասենյակներում նկատված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ վարչապետի հայտարարությունը բավարար չէ «որոշակի քայլեր» կատարելու համար, քանի որ այդ հայտարարությանը պետք է հաջորդեին «կոնկրետ հաղորդումներ»:
Սակայն քննադատական հրապարակումների ճնշող մեծամասնությունն առնչվում է ՎՊ հերթական բացահայտումներին և վարչապետի երեկվա ելույթին: Ահա վերնագրերը. «Ինչպես են վարկային միջոցներն անարդյունավետ ծախսվում. վարչապետ Տիգրան Սարգսյանը պահանջեց փոխել մոտեցումները» («Ազգ»), «ՀՀ վերահսկիչ պալատը նոր բացահայտումներ է արել. «ջրի երես» են դուրս եկել նախարարությունների չարաշահումները» («Առավոտ»), «Ահա թե ուր են գնում վարկերը» («Իրավունք»), «Վարկային ռեսուրսների ծախսման ձևականությունն անթույլատրելի է» («Ռեսպուբլիկա Արմենիա»), «Հրամայված է չփոշիացնել. վարկային միջոցներով ծառայություններ չեն պատվիրի», «Մեռած հոգիներ-2» («Կապիտալ»), «Լիզելու փոխարեն լափել են» («Ժամանակ»), «Վարկերն անիմաստ վատնել են» («Երկիր»), «Ինքնաոչնչացում», «Գիտեր` չէր ասում» («Հայկական ժամանակ»):
Երեկվա նիստի օրակարգային հարցերից մամուլի ուշադրությունն են գրավել նաև «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի քննարկումը («Առավոտ»), մարդահամարի ֆինանսավորման հարցը («Առավոտ», «Կապիտալ»):
Երկու գունավոր պարբերականները`«Հայացքը» («Պետությունն ի՞նչ է ուզում գյուղից, գյուղացին ի՞նչ է ուզում պետությունից») և «Հայաստանի զրուցակիցը» («Խոշորացո՞ւմ, թե օլիգարխացում») սևեռվել են գյուղատնտեսության ոլորտի, իսկ «Իրավունքը» («Ձեր հանգստությանը և ինքնավստահությանը կնախանձեին Պուտինն ու Մեդվեդևը») և «Դելովոյ էքսպրեսը» («Մեծ փողերը պետք է քչանան, իսկ փոքր փողերը` շատանան»)` ընդհանուր տնտեսական հարցերի վրա:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ