Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 14 մայիսի 2011

Բյուջե 2010-ը քննարկումների առարկա

Խորհրդարանի մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստում 2010թ. ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները օրվա մամուլի գլխավոր թեման են: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթն ամբողջությամբ հրատարակել է «Հայաստանի Հանրապետությունը» («2010-ը` աստիճանաբար, բայց կայուն վերականգնման տարի»): Անդրադարձել են նաև «Ազգը» («Տիգրան Սարգսյանը` 2010թվականի բյուջեի կատարողականի և ՎՊ բացահայտումների մասին»), «Ժամանակը» («Պետբյուջեի պերճանքն ու թշվառությունը»), «Հայկական ժամանակը» («Էս ինչ լավ միջավայր է»), «Առավոտը» («Կայուն վերականգնվե՞լ ենք»), «Երկիրը» («Ախ, ինչ լավ է»), «168 ժամը» («Ով ում հաշվին է ապրում»), «Կապիտալը» («Հակաճգնաժամային ծրագիրն իր գործն արել է»):
«Հայոց աշխարհը» («Հայաստանը կարող է հայտնվել ռիսկային գոտում») և «168 ժամը» («Անարդյունավետ է») ներկայացրել են 2010թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ ԱԺ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի տեսակետները», «Ժամանակը»` «Վերահսկիչի բացահայտումների մասին» զրուցել ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Բոստանջյանի հետ:
«Կապիտալը» կոռուպցիան որակել է «հիմնախնդիր, որ սպառնում է տնտեսական անվտանգությանը» և փորձել ներկայացնել «կոռուպցիոն ռիսկերը` օրենքներում», ինչպես նաև առաջարկներ` «ինչ անել»: «Երկիրը», անդրադառնալով թեմային, նախ գրել է, թե «ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ամրագրված կոռուպցիայի դեմ պայքարի հստակ դրույթները» թեև «որպես ծրագիր լավն է», սակայն «որպես իրականություն` կարծես վերցված է հայկական ժողովրդական բանահյուսությունից», ապա, մի այլ հրապարակման մեջ, փորձել ներկայացնել, թերթի բնութագրմամբ` «կոռուպցիան գոռալով վերացնելու տեխնոլոգիան»: «168 ժամը», որը «կոռուպցիայի դեմ պայքարի թեման համարել է ավելի հին ու մաշված, քան «վերջերս Վայոց ձորի մատույցներում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկը», խորհուրդ է տվել «ծրարը տալիս կամ վերցնելիս... երկար մտածել»:
«Առավոտը», անդրադառնալով գյուղատնտեսական վարկերի տրամադրման հիմնախնդրին, գրել է, թե «տարիքդ մեծ է, տնտեսությունդ փոքր» հիմնավորմամբ «բանկերը մերժում են գյուղացիներին» վարկ տրամադրել:
«Հրապարակի» փոխանցմամբ Չարենցավանի հարսանյաց սրահների աշխատակիցներն ու տնօրենները երեկ հավաքվել են «կառավարության շենքի մոտ` բողոքելու սրահներից գանձվող հարկերի բարձրացման համար»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հայտարարել է, թե «Արմավիան» իր պարտականությունները չի կատարում և «շարունակում է ստել»:
«Կապիտալի» հետ զրույցում «Ազգային հիպոթեքային ընկերության» գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը հայտարարել է, որ հիպոթեքային շուկայի «Ճգնաժամի հիմնական ալիքը հաղթահարվել է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ