Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 17 մայիսի 2011

Տնտեսության քաղաքական գործոնը

«Առավոտը» ընթերցողին է փոխանցում էլկայքերից քաղած տեղեկությունը, թե «Գրանդ հոլդինգը» մտադիր է 3մլն դոլար ներդնել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ծխախոտի գործարան հիմնելու համար: Որոշումը «պայմանավորված է քաղաքական գործոնով», քանի որ իբր վատթարացել են հոլդինգի սեփականատիրոջ և ՀՀ վարչապետի ու ՊԵԿ նախագահի հարաբերությունները: Իսկ ահա «168 ժամի» աղբյուրը սոցիալական ցանցերն են, որտեղից թերթը տեղեկացել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը «Վալենսիա քաղաքում 3.2մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել»: «Ժամանակը» գերադասել է ԿԲ-ին վերաբերող և իրեն հուզող հարցերն անձամբ ուղղել դրամատան նախագահին: Վերջինիս խոստովանությամբ «գնաճը հավասարաչափ ազդել է» ինչպես բոլորի, այնպես էլ իր ընտանիքի բյուջեի վրա:
Մամուլը շարունակում է արծարծել 2010թ. պետբյուջեի կատարման հաշվետվության թեման` «Պարտք վերցնելը կդժվարանա, պատճառը արտոնյալ ժամկետների ավարտն է» («Կապիտալ»), «Իսկ Խաչիկյանին նստեցնելը երաշխի՞ք է, որ պետբյուջեն էլ չեն լափի» («Իրավունք»), «Վերականգնեցրել են» («Հայկական ժամանակ»): «Հրապարակը» բնական է համարում, որ ԱԺ-ում չի վերանայվել նվազագույն աշխատավարձի չափը, քանի որ «տնտեսության բոլոր ոլորտներն ընթանում են օլիգարխացման ուղիով», ինչը հանգեցնելու է ստվերի մեծացմանը և «մանր ու միջին ձեռնարկատերերի խավի վերացմանը»: «168 ժամը» ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցի «ենթատեքստում» հայտնաբերել է նաև գործող իշխանությանն ուղղված տնտեսական մեղադրանքներ, իսկ հիմնականում լավատես «Հայոց աշխարհը» նկատել է, որ «Տրանսֆերտներն ավելանում են, բայց չեն նպաստում տնտեսության զարգացմանը»:
ՀՀ կառավարության` Սևանում հանրային լողափեր կազմակերպելու որոշումը անօրինական է թվացել այդ կողմերի վարձակալներից մեկին, և նա «բաց նամակ» է հղել ՀՀ վարչապետին` առաջարկելով կասեցնել շինարարությունը («Հրապարակ»): Կառավարության ընդունած երկու այլ որոշումները քննադատել է «Երկիրը»` «Կառավարության հերթական գլուխգործոցը» և «Մարդահամար 2011. հարցաշարի բացթողումները»: Մեկ այլ հոդվածում թերթը լուսաբանում է «Թանգարանային գիշերվա հրաշքները», այդ թվում` ՀՀ վարչապետի այցը Թումանյանի տուն-թանգարան:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ