Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 18 մայիսի 2011

Քավության նոխազի ինստիտուտը

«Ազգը» այսպես է բնութագրում սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեության մեջ հայտնաբերված յուրացման և այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշումը. «Երբեմն-երբեմն հասարակությանը սնունդ է նետվում` միտք զբաղեցնող, հույսը չմեռցնող: Դրա համար քավության նոխազներ են պետք» («Վազգեն Խաչիկյանին հանձնեցին»): Ամեն դեպքում մամուլը փոխանցում է հանրության գոհունակությունը, որ հանցագործությունը բացահայտվելու է և հանցագործն էլ պատժվելու է` «Յուրացվել է ավելի քան 113 մլն դրամ. ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ» («Հայաստանի Հանրապետություն»): Պատասխանելով «Ժամանակի» հարցերին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը խոստովանում է` «Համակարգն այնպիսի բարձիթողի վիճակում է եղել, որ հնարավոր էին նման խախտումները» («Համակարգն է մեղավոր»): Թեման յուրովի ամփոփում է «Կապիտալը»` ընթերցողին փոխանցելով Խաչիկյանի տիկնոջից ստացած այն տեղեկությունը, թե ամուսինն այժմ «բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում»:
«Երկիրը» քննադատում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնությունը («Երկիրն արդեն մեռնում է կոռուպցիայից, բայց կառավարությունը կոռուպցիոն նոր ռիսկերի դուռ է բացում»), իսկ «Հրապարակը»` պետբյուջեի հաշվետվության «ձևական բնույթ կրող» ներկայացումը խորհրդարանում: «Հայկական ժամանակն» էլ ժամանակավրեպ է համարում կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք նավթի և գազի որոնումը աճուրդով կազմակերպելու նախագիծը, մի «լեգենդ, որը շրջանառության մեջ է դրվում մի քանի տարին մեկ»:
«Առավոտը» յուրովի է ամփոփում վերջին վթարաշատ ամիսը` տպագրելով Արցախի փողոցում երեկ երեկոյան տեղի ունեցած սոսկալի վթարի լուսանկարները. 4 զոհ, 9 վիրավոր, իսկ «ՀՀ»-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ ազդարարում են, որ վարորդական իրավունքի վկայականների փոխման գործընթացն սկսվել է:
Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված երեկվա «բաց նամակի», որը հեղինակել էր Սևանի լողափերից մեկի վարձակալը, «Հրապարակը» տպագրել է Սևանի ազգային պարկի լրատվության բաժնի պարզաբանումը, ըստ որի սույն վարձակալը «ապօրինի հողօգտագործող» է, նրա արծարծած «մյուս հարցերն անհիմն են և ստահոդ»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ