Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 19 մայիսի 2011

Հարց տալու ժամանակը

Երկու օր առաջ Երևանում տեղի ունեցած ավտովթարի առիթով «Երկիրը» մի շարք հարցեր է ուղղում պատկան մարմիններին և հանրությանը` «Ո՞վ պետք է զբաղվի այս ամենով, վերջապես քանի՞ պատահար դեռ պետք է գրանցվի, քանի՞ մարդ պետք է զրկվի կյանքից, որպեսզի մեր իշխանությունները գիտակցեն, որ խնդիրների կարգավորման հաջորդականությունը գլխիվայր փոխել է պետք» («Տրանսպորտային քաոս», «Կառավարության որոշում` ի վնաս բոլորի. ինչո՞ւ հեշտացնել վարորդական իրավունք ստանալու գործընթացը»): Պակաս հարցասեր չէ «Նովոյե վրեմյան»` «Որտե՞ղ է կասկածյալ Խաչիկյանը: Որտե՞ղ է Պիվազյանը»: Դատողություններ անելով նույն թեմայով, «168 ժամը» ոչ թե հարց է տալիս, այլ հավաստում` «... կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում կառավարման համակարգում ժամանակակից մեթոդների տեղադրման համար»: Պատճառը պարզ է թղթակցին` «... հենց այդպես է հնարավոր գողանալ միլիոն»: Այս նույն թերթին անտրամաբանական են թվում պետական համակարգի վրա կատարվող ծախսերը, իսկ «Հայկական ժամանակը» հույս է հայտնում, որ ՀՀ ԱԺ նախագահին և ՀՀ վարչապետին սպասարկող նոր ավտոմեքենաները կնպաստեն համապատասխանաբար «խորհրդարանի դերի բարձրացմանը և կառավարության գործունեության արդյունավետությանը»:
Երկրի գլխավոր ճարտարապետը «Առավոտի» էջերում պատասխանել է ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման քննադատությանը, որով հանդես է եկել ճարտարապետների միության նախագահը: Նարեկ Սարգսյանի կարծիքով «ընդդիմախոսների ելույթները նպատակաուղղված են հանրությանն ապակողմնորոշելուն»: «Նովոյե վրեմյան» չի նշել, թե արդյո՞ք այս խնդրի հետ կապ ունի Երևանի գլխավոր ճարտարապետի հրաժարականը, սակայն ենթադրել է, որ այս պաշտոնյան մի շարք նախագծերի առնչությամբ տարաձայնություն ունի քաղաքապետի հետ: Այս թերթի և նույն «Առավոտի» վկայությամբ Արմեն Ալավերդյանը խիստ չափազանցված է համարել հայկական բիզնեսը Վրաստան «արտահոսելու» լուրերը. «ՀՀ կառավարությունը նման տվյալներ չունի»: ՊԵԿ նախագահի տեղակալի հաճախակի դարձած պարզաբանումները «Շահող կտրոն» վիճակախաղի պայմանների փոփոխման վերաբերյալ «Գոլոս Արմենիին» առիթ են տվել ենթադրելու, որ «կան ինչ-որ մասնավոր շահեր, որոնք գերակշռում են պետության և քաղաքացիների շահերը»: Թերթն առաջարկում է վերադառնալ այն սկզբունքին, երբ խաղարկվում էին ինչպես ավտոմեքենաներ, այնպես էլ դրամական շահումներ: Նոտարական անդաստանում մի շարք փոփոխություններ է առաջարկում արդարադատության նախարարությունը. դրանք ի մի է բերել «Ազգը»:
«Հայկական ժամանակը» շարունակում է և թերթի պնդմամբ առաջիկայում ևս շարունակելու է «Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ծանր, եթե չասենք` անհույս վիճակի նկարագրությունը` «Վարչապետն ու «Նաիրիտը»:
«Գոլոս Արմենիի» վերլուծության համաձայն ՀՀ նախարարություններին առաջադրված կարևորագույն խնդիրները, որոնց կատարումը վերահսկում են անձամբ նախարարները, չեն կատարվում` «Անկման վերածված ճեղքումները»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ