Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 20 մայիսի 2011

«Վառոդի» գլորվող տակառները և վառելիքի սակագները

«Կապիտալը» անդրադարձել է Մինսկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին և, նշելով, որ քննարկվող գլխավոր հարցերից մեկը համարվող` «ԱՊՀ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումը դարձյալ հետաձգվել է» և «ուղարկվել լրամշակման», տեղեկացրել, որ «Հայաստանը այս պահի դրությամբ որևէ վիճահարույց հարց չունի»: «Հայկական ժամանակը» (նաև «Կապիտալը») ներկայացրել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսայի տեսակետները հայաստանյան բանկերի վերջին շրջանի գործունեության, մասնավորապես «չաշխատող վարկերի ծավալների» վերաբերյալ:
«Հայացքը» հավակնոտ խորագրով հրապարակման մեջ («Մաքսային խաղեր»` հօգուտ թուրքականի, իսկ հայ ջերմոցատերերը` աղետի շեմին») նախ փոխանցել է ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի ենթադրությունը, թե «ներկրված լոլիկի մի մասի համար ինչ-ինչ կոռուպցիոն կապերի միջոցով մաքսատուրք չի վճարվում», ապա նշել, որ ՏՄՊՊ հանձնաժողովը «որոշել է լայնածավալ ուսումնասիրություններ սկսել... բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ»:
«Հրապարակը» գյուղատնտեսական ծախսերի առումով «գյուղացու ամենացավոտ տեղը» համարել է ոռոգման ջրի բարձր սակագինը, նշել խնդրի կարգավորման նպատակով պետականորեն իրականացվող որոշակի գործընթացների մասին, բայց նաև հանգել եզրակացության, թե` «անունը կա, բայց ամանում չկա»: Մի այլ հրապարակման մեջ թերթը, անդրադառնալով «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ հիմնադրի բաց նամակին` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, հարցրել է, թե «ինչու է վարչապետի փոխարեն «Սևան» ազգային պարկը» պատասխանում»:
«Բենզինի գինը նվազում է, մեզ ինչ» գրել է «Երկիրը», որը մի այլ հրապարակման մեջ ենթադրել է նաև, որ այսօրվա կառավարության նիստում որոշում կարող է կայացվել վերսկսելու «նավթի և գազի պաշարների հետախուզման աշխատանքները»: Վառելիքի թեմային անդրադարձել է նաև «Իրավունքը» («Նույն կոտրված տաշտակի առաջ»):
«Հայոց աշխարհը», հիշատակելով օրերս մայրաքաղաքի Արցախի փողոցում տեղի ունեցած պատահարը, սկզբունքային է համարել այն հարցը, թե որպես ինչ է դիտարկվում հասարակական տրանսպորտը. շահույթ ստանալու աղբյո՞ւր, թե մարդկանց անվտանգ փոխադրամիջոց: Մի այլ հրապարակման մեջ թերթը կարծիք է հայտնել, թե «ռուսական պարտքի ոդիսականը... հանգիստ չի տալիս» Հրանտ Բագրատյանին և ներկայացրել իր «սեփական» տեղեկությունները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ