Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 21 մայիսի 2011

Կարմիր գրքից անդին

Երեկվա կառավարության նիստում քննարկված տարաբնույթ հարցերին և ընդունված որոշումներին լրատվամիջոցներն անդրադարձել են ջանասիրաբար: «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած նիստի ամփոփ տեղեկատվությունը: Մի այլ հրապարակման մեջ թերթը նաև արձանագրել է, որ համապատասխան որոշմամբ այսուհետև «սերմի ու պարարտանյութի իրացումը կազատվի ավելացրած արժեքի հարկից» և «անշարժ գույքի չափագրումը կմասնավորեցվի»:
Ահա մյուս հրապարակումների վերնագրերը. «Բարձր տեխնոլոգիա` ընդդեմ դարի հիվանդության. կստեղծվի ճառագայթային բժշկության համալիր» («Կապիտալ»), «9 ամսվա փոխարեն` 15-20 օրում հնարավոր կլինի փոխել հողամասերի նշանակությունը» («Ազգ»): «Առավոտը» և «168 ժամը» փոխանցել են կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի վստահեցումը, որ «այս տարի պտղի ու մասնավորապես ծիրանի միջին բերք ենք ունենալու»:
«Տնտեսական ակտիվության 7.7 տոկոս աճ», տեղեկացրել է «Ազգը»` ներկայացնելով ՀՀ ԱՎԾ կողմից ներկայացրած օպերատիվ տվյալները: Թեմային անդրադարձել են նաև «Կապիտալը» («Ապրիլին տնտեսությունը իրեն վատ չի զգացել, մինչդեռ վաստակների աճը զիջում է գնաճին»), «168 ժամը» («Անբովանդակ ակտիվություն»), և «Հայկական ժամանակը» («Այս ինչ նկար է»):
2007-2009թթ. մշակված և 2010թ. հունվար ամսին կառավարության կողմից հաստատված երկհատոր Կարմիր գրքի շնորհանդեսից մանրամասներ են հաղորդել «Հայաստանի հանրապետությունը» («Կարմիր գիրք` «նոր հերոսներով». Հայաստանը կենսաբազմազանության կիզակետ է»), «Երկիրը» («Կարմիր գիրքը նոր բնակիչներ ունի») և «Հրապարակը» («Անկախության առաջին Կարմիր գիրքը»), որը մի այլ հրապարակման մեջ ներկայացրել է նաև իր «սեփական պարզաբանումը», թե իբր «Տիգրան Սարգսյանի կառավարությունում ամենից շատ նեղսրտում են դաշնակցականների քննադատությունից»:
«Կապիտալը» գրել է, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների մարտ ամսին հարկատուներն ավելացրել են մուծումները», և վերջիններիս կողմից վճարված հարկերն ու այլ պարտադիր վճարումները կազմել են մարտին «հավաքագրված հարկային եկամուտների 60.1%-ը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ