Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 24 մայիսի 2011

Հարցը պնդում են...

ՀՅԴ-ն Ազգային ժողովում պնդել է, որ քննարկվի «կառավարության պատասխանատվության» հարցը, օրինակ` թե ի՞նչ բացատրություն ունի «կառավարության գործունեության ծրագրի ձախողումը: Գործադիրը պատասխանել է այս և մի քանի այլ հարցերի, որոնց քննարկումը տեղի կունենա մայիսի 25-ին» («Առավոտ»): Մեկ այլ թերթ` «Հրապարակը» տեղեկացնում է, որ իբր «դաշնակցության կոշտ քննադատությանը դիմակայելու նպատակով կառավարությունը որոշել է «հրապարակայնացնել դաշնակցական նախարարների օրոք կատարված չարաշահումները»: Իբրև այս լուրի արձագանք դաշնակցականներն իբր հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Թերթը, սակայն, տեղյակ չէ, թե կողմերը «ինչ համաձայնության են եկել կոմպրոմատների պատերազմը մեղմելու կամ դադարեցնելու շուրջ»:
«Առավոտի» գլխավոր խմբագիրն ընդունելով, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղափարներն սկզբունքորեն ճիշտ են», դրանք համարում է «իրականությունից կտրված»: Իբրև ապացույց բերվում են Գյումրին` տեխնոպարկի, իսկ Դիլիջանը` ֆինանսական կենտրոնի վերածելու օրինակները: Դրանց թվին է դասվում «անկանխիկ հաշվարկներ» անելու վարչապետի պահանջը, որը Արամ Աբրահամյանը անիրագործելի է համարում` «Չէ, կանխիկ առևտուրն ավելի հանգիստ է»:
Մամուլն անդրադարձել է «Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի կնքահայր Խոսե Պինիերայի այցին» («Կապիտալ»), փոխանցել «աղքատ համայնքների գյուղապետերի» տարակուսանքը` «կառավարության իրականացրածը գյուղափրկիչ ծրագի՞ր, թե՞ նախընտրական շոու» («Առավոտ»), հնչեցրել պատասխան չունեցող հետևյալ հարցը. «ինչպե՞ս փոխել համազգային ռեսուրս հանդիսացող ընդերքի գիշատիչ կողոպուտին անտարբեր հետևող կառավարության դիրքորոշումը» («Գոլոս Արմենիի»), կասկած հայտնել, թե ճշմարտացի՞ են արդյոք վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները («Հայկական ժամանակ»):
Պակաս հոռետես չեն Գագիկ Եգանյանի երեկվա մամուլի ասուլիսը լուսաբանած «Ժամանակը» («Արտագաղթի մեծացման պատճառը ԶԼՄ-ներն ու կրկնակի անձնագրերն են»), «Երկիրը» («Արտագաղթի մեղավորները») և «168 ժամը» («Լավ է` շնորհակալություն չի հայտնել»): «Ազգը» և «Հայաստանի Հանրապետությունը» փոխանցել են միգրացիոն ծառայության պետի հավաստիացումը, որ «Հայաստանում ահագնացող արտագաղթ չկա»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ