Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 25 մայիսի 2011

«Չիլիի ոդիսականը» և Շաքիի ջրվեժը

«Առավոտը» նշել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի` Մուշ 2 թաղամասում «Գլենդել Հիլզի» կողմից ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, սակայն խուսափել է «գնահատականներ տալ շինարարության որակի մասին», ինչը, թերթի փոխանցմամբ, «նրա փոխարեն», արել է Քաղաքաշինության նախարարը:
«Ժամանակը» Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերայի հետ վարչապետի երեկվա հանդիպման առիթով ներկայացրել է Արա Նռանյանի տեսակետը Հայաստանում ներդրվող կենսաթոշակային նոր համակարգի նպատակահարմարության վերաբերյալ: Մի այլ հրապարակման մեջ թերթը հավելել է, թե «ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել կառավարությանը», ընդ որում` «դա անել հենց իշխանությունների ձեռքով»:
«Երկիրը» տեղեկացրել է, որ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը որոշել է «օրենքի հնարավոր խախտման առնչությամբ» վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ ու համարել «ուրախալի, որ հանձնաժողովը վերջապես որոշել է ակտիվանալ»: Թեմային անդրադարձել է նաև «Ժամանակը»:
«Պաշտպանության կարիք ունի ոչ միայն սպառողը, այլև ներքին արտադրողը», հայտարարել է «Հայոց աշխարհը» տեղեկացնելով, որ մի քանի խորհրդարանականներ հանդես են եկել «ներքին շուկայի անվտանգության պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ» և նշելով, թե առաջին անգամ սպառողների ու տեղական արտադրողի պաշտպանության առումով «խորհրդարանի և գործադիր իշխանության միջև ձևավորվել է փոխըմբռնման մթնոլորտ»:
«Իրավունք հետաքննությունը» հարցրել է` «Կառավարության շենքը ձևափոխելը ճի՞շտ է», «Առավոտը» անդրադարձել է «բացօթյա առևտրականների խնդիրը լուծող օրինագիծը խորհրդարանի կողմից «մեկ մերժելու, մեկ հետաձգելու» իրողությանը («Կառավարությունն ասում է` գնացեք մեռեք»), «Երկիրը» ` փորձել հասկանալ, թե «Ում ուղղությամբ են հոսում Շաքիի ջրերը» ջրվեժի տարածքի` ցանկապատների մեջ հայտնվելուց հետո:
«Կապիտալը» տեղեկացնելով, որ մայիսի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հերթական նիստի հաստատմանն է ներկայացնելու «ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը» որոշման նախագիծը, եզրակացրել է. «նախարարությունը փող ծախսելու խնդիր չունի, բայց ՏՏ սայլը տեղից չի շարժվում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ