Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 27 մայիսի 2011

«Ջիգյարով» քաղաքականություն

«Իրավունքի» կարծիքով ԱԺ-ում քվեարկության դրված և մերժված կառավարության անվստահության հարցը վկայում է, որ «իշխանական կոալիցիան այնքան էլ իշխանական չէ, քանի որ «ջիգյարով» չպաշտպանեց իր վարչապետին, իսկ ընդդիմությունն այնքան էլ ընդդիմադիր չէ, քանի որ «ջիգյարով» չընդդիմացավ նույն կառավարությանը»: Թեմային անդրադարձել են նաև «Ռեսպուբլիկա Արմենիան» («ՀՅԴ-ի նախաձեռնությունը վարչապետը համարում է պայքարի նորմալ ձև»), «Հրապարակը» («Կառավարությունը, ՀՅԴ-ն ու Պինոչետը»), ինչպես նաև նույն «Իրավունքը»` հարցազրույցի հրավիրելով Գալուստ Սահակյանին` «Մենք «իշմարներով» ու մեսիջներով չենք աշխատում»:
Ուսումնական տարվա ավարտի հանդիպումներից Տիգրան Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումներն են լուսաբանել «Առավոտը» («Վերջին դաս` ըստ վարչապետի և ԱԳ նախարարի») և «Հայկական ժամանակը» («Երկու դասատու»): Այս վերջին թերթը, ինչպես նաև «Երկիրը» («Նոտարիատում բարեփոխումներ են»), «Հրապարակը» («Նոտարնե՞րը կպարտվեն, թե՞ բարձրաստիճան չինովնիկները») կառավարության երեկվա նիստից ընտրել են այս, «Կապիտալը» («Առք ու վաճառքի հեշտացում. կառավարությունը հիշել է վարորդների վազվզոցի մասին»)` ավտոմեքենաների հաշվառման կարգը հեշտացնելու որոշումները:
Վերջին օրերի քաղաքական վայրիվերումների համատեքստում «Երկիրը» հիշել է իշխանական կուսակցությունների դաշինքի մանրամասները` «Կոալիցիոն գումարելիների սխալ համադրում» և մանրավաճառների երեկվա բողոքի ցույցի առիթով մատնանշել «Արտագաղթի հերթական պատճառը»:
«Առավոտը» անդրադառնալով Առևտրարդյունաբերական պալատի 4-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մանրամասներին, միաժամանակ նշել է, որ «ճգնաժամի հաղթահարման և տնտեսության թեկուզ և դանդաղ տեմպերով առաջ գնալու մասին» շեշտել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ազգային ժողովում 2010թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս: «Ժամանակը», ըստ յուրո մեկնաբանելով «2010թ. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները», հերթական անգամ պնդել է, թե «դրանք... չափազանց վատն են», և «Հայաստանը բոլոր առումներով հետ է ընկնում հարևաններից ու աշխարհից»: «Հայկական ժամանակը», իր հանգույն վերլուծելով ֆինանսների նախարարության հրապարակած այս տարվա չորս ամիսներին բյուջեի կատարման ցուցանիշները, վերջնականապես հուսալքվել է` «Էլ հույսի նշույլ չկա»:
«Բյուջեն դարձել է գնաճը մեղմելու միջոց», եզրակացրել է «Հայոց աշխարհը» նշելով. «նախապատվությունը տալով ոչ այնքան տնտեսական ակտիվությանը, որքան գնաճի» զսպմանը, կառավարությունը «սահմանափակել է ծախսերի իրականացումը»: «Երկիրը» «գնաճային հնարավոր սցենարների շուրջ» զրուցել է ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի և Արա Նռանյանի հետ:
«Ժամանակի» պարզաբանմամբ թեև «Հայաստանի օրենսդրությամբ արգելված է հայկական կոնյակ շշալցնել» երկրի սահմաններից դուրս, այդուհանդերձ «Ծառուկյանը...«Բատկայի» խաթեր խախտելով օրենսդրությունը, ... հայկական կոնյակ է շշալցնելու Մինսկում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ