Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 28 մայիսի 2011

Մամուլի տոնական ուղերձները

«Հայաստանի Հանրապետությունը» հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ, նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքները համայն հայ ժողովրդին: «Հայոց աշխարհը» («Հավասար մոտեցում բոլորին. սա ամենակարևոր պահանջն է» և «Հիմնական բեռը պետք է ընկնի խոշորների վրա») և «168 ժամը» («Պետք է փոխել վերաբերմունքը») անդրադարձել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ երկրի ղեկավարի հանդիպման մանրամասներին:
«Առավոտի» տոնական օրվա հարցադրումներից մեկին` «Քննարկվո՞ւմ է կառավարության հրաժարականի հարցը», պատասխանել է, թերթի փոխանցմամբ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որի «համոզմամբ այդ հարցը միայն ձևական առումով է դուրս եկել օրակարգից»: Կառավարության հրաժարականի թեման քննության են առել նաև «Ժամանակը» («Փուչիկներ, փուչիկներ, փուչիկներ») և «Երկիրը» («Սիլլոգիզմի օգուտն ու վնասը»):
«Հրապարակը» տեղեկացրել է, որ դեղերը նորից թանկացել են, նաև, մի այլ հրապարակման մեջ, արձագանքել Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խ.Պինիերայի Հայաստան այցին («Խոսեն եկավ մեր բակը»): «Բեռնափոխադրողները հրաժարվում են. տուգանքներից խուսափելու համար էլ` փոխում մարտավարությունը», գրել է «Առավոտը», արձագանքելով Երևան-Ստամբուլ բեռնափոխադրումներ իրականացնող 4 ընկերություններին ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից տուգանելու որոշմանը: Հանձնաժողովի որոշմանն անդրադարձել են նաև «Երկիրը» («Չորս ընկերն» ու իր երեք գործընկերները») և «Կապիտալը» («Փոփոխություններն աշխատեցին ընդդեմ օլիգոպոլիայի»): Երկու այլ հրապարակումներում նույն «Կապիտալը» տեղեկացրել է, որ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն «Բեկոր Փափազյանը որոշել է գնալ արձակուրդ և թողնել իր պաշտոնը», նշել, որ «հանքարդյունաբերությունը սկսում է զարգանալ», և «պղնձամոլիբդենային գործարանը դարձել է հարկատուների առաջատարը»` («Պղինձը կհարստացնի բյուջեն»): «Առավոտը» փորձել է վերլուծել, թե «ինչպես է նոտարների և դատավորների համար կաշառակերության «անծայրածիր խոպան» ստեղծվել», վերստին անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե, թերթի փոխանցմամբ` «համատարած կաշառակերություն է տիրում նոտարական համակարգում»:
«Հայաստանի Հանրապետության» փոխանցմամբ ամփոփվել է «Իմ համայնքը» թեմայով դպրոցականների շարադրությունների մրցանակաբաշխությունը, որը, ի ուրախություն հանձնաժողովի անդամների, բացահայտել է «գեղեցիկ ու մաքուր հայերենով» արտահայտվելու աշակերտների ունակությունը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ