Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 31 մայիսի 2011

«Հասկացողին` մին...»

«Դե ֆակտո իրատեսը» յուրովի է պատասխանում մամուլում երբեմն արծարծվող այն մտքին, թե «Վ.Պուտինն ու Ռուսաստանը երազելով երազում են ՀՀ-ում ունենալ իրենց օրթոդոքս վարչապետը»: Թերթի կարծիքով դրան նպաստել են «Հայաստանից դեպի Մոսկվա մեկնած էմիսարները», որոնք ձգտում են Կրեմլում տպավորություն ստեղծել, թե Հայաստանն «արևմտամետ» է: Մինչդեռ «փոփոխվող աշխարհում օրթոդոքսությունն այլևս քաղաքական կատեգորիա չէ, «սանկտպետերբուրգներում ուսանած Տիգրան Սարգսյանին էլ «մաքուր արևմտական» համարել հնարավոր չէ»: Հետևաբար` «տղերքն» իրար հասկացել են»: Մեկ այլ հրապարակում նվիրված է ԱԺ-ում կառավարության հրաժարականը պահանջելու ՀՅԴ նախաձեռնությանը` «Դաշնակցությունն էլի նստեց ոզնու վրա»:
Հակոբ Հակոբյանի և Թաթուլ Մանասերյանի երեկվա մամուլի ասուլիսից «Երկիրն» ընտրել է կենսաթոշակային բարեփոխման հատվածը` «Կենսաթոշակային փողերով ղումար խաղալ չի կարելի»: «Նովոյե վրեմյան» նույն թեմայի վերաբերյալ հարցնում է` «Ինչո՞ւ է մեր չինովնիկներին ոգեշնչել կենսաթոշակային բարեփոխումը մի երկրի, որտեղ Պինոչետի օրոք ոտնակոխ էին արվում մարդկանց իրավունքն ու ազատությունը»: «Ժամանակն» էլ Հ.Հակոբյանի խոսքով պարզաբանում է, թե մեզանում ինչո՞ւ աշխատավարձը չի ինդեքսավորվում` «որովհետև դա վտանգավոր է»:
«Կապիտալը» տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից Ռուսաստանը հանելու է հացահատիկի արտահանման էմբարգոն, ուստի հացահատիկ արտահանող մյուս երկրներն այլևս «դժվար թե կարողանան պահպանել իրենց դիրքերը» և փորձել պարզել, թե այդ ամենից «կշահի՞ արդյոք Հայաստանը»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է Թեհրանում օրերս կայացած «էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարության իրականացման վերաբերյալ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկումներին և փորձել գտնել «նախագծի պարադոքսները», ըստ որոնց աշխատանքների ավարտից հետո կարող է շահել «մասնավոր ընկերություն «Հայռուսգազարդը», որը, սակայն, «որևէ ուղղակի ներդրումային մասնակցություն չի ունենալու»: «Երկիրը» նշել է, որ Սևան-Գավառ ճանապարհի Լճաշեն հատվածի բարեկարգումը, որ կառավարության որոշմամբ պետք է իրականանար, տակավին անավարտ է, նաև հավելել` «Ո՞վ է պատասխանատու»: Երկու այլ հրապարակումներում պարբերականը փոխանցել է սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության վերաբերյալ Արմեն Պողոսյանի տեսակետները, գրել, որ ավելի քան երկու ամիս է անցել այն օրից, երբ ՀՀ նախագահը խնդիր դրեց «սննդի և հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները» վերադարձնել մարդկանց «աչքին սովոր մակարդակի», սակայն «գները շարունակում են անշեղորեն աճել»:
«Հայոց աշխարհը» նշել է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը «վերջին շրջանում ավելի հաճախ է վարույթներ հարուցում այս կամ այն շուկայում», ինչը թերթի կարծիքով, անկախ այն հանգամանքից, որ վարույթները երբեմն ուշանում են, վկայում է հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ