Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 1 հունիսի 2011

Ընդդիմության «արտահերթն» ու գնաճը

Օրվա մամուլում ՀԱԿ-ի հանրահավաքի լուսաբանումը յուրօրինակորեն խորհրդանշել է «Առավոտը»` «Ընդդիմությունը արտահերթ է պահանջում»: «Ժամանակը» ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: «Իրավունք հետաքննությունը» փորձել է «ճշգրտել» «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հայտարարությունը ՀԱԿ-ի և իշխանությունների միջև երկխոսության միջնորդավորված լինելու մասին:
«Կապիտալը» նշել է, որ, ի հեճուկս ԿԲ-ի ջանքերի, «սպառողական գները կրկին աճում են», և հատկապես թանկացել են բենզինն ու դիզվառելիքը»:
«Հայկական ժամանակը» հավելել է, թե «Գնաճն անվերահսկելի է» և փորձել դա ապացուցել` ըստ յուրո «վերլուծելով» ԱՎԾ երեկվա հրապարակումը այս տարվա առաջին հինգ ամիսների սպառողական գների մասին, «Ժամանակը»` անդրադարձել օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վիճծառայության հրապարակմանը («Ասեք շնորհակալություն Սաակաշվիլիին»):
«Ազգը» գրել է, որ «որքան էլ տարօրինակ է», հաստատված «նոտարական ծառայությունների սակագները» դարձյալ ունեն միջակայք և ներկայացված են սանդղակով: «Առավոտի» փոխանցմամբ սննդի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին և լրատվամիջոցին պարզաբանում տալուց խուսափում է Սննդի անվտանգության տեսչության պետ Գրիգոր Գրիգորյանը, պատճառաբանելով, թե «շատ զբաղված է»: «Հայոց աշխարհը» անդրադարձել է «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի խորհրդարանական լսումներին («Փորձ է արվում շտկել խառնաշփոթ իրավիճակը»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ