Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 3 հունիսի 2011

Պատկերավոր մտածողության օրինակներ

Առաջին օրինակը, ըստ «Դե ֆակտո իրատեսի», տվել է ԱԺ խոսնակի... ռեֆերենտը, ով իր գրած տեքստում ներկայացրել է ճառ ասելու փոխարեն զանգ կախելու` հայ դասական գրականությունից հայտնի պատկերը: Նույն թերթում պրոֆեսոր Թ. Մանասերյանն այն պատկերավոր միտքն է արծարծել, թե «Հայաստանին առաջարկվում են տնտեսության առողջացման «ժամկետանց դեղեր», ուստի «անհրաժեշտություն է առաջացել հրավիրելու տեղական մասնագետների տնտեսագիտական կոնսիլիում, որը սթափ կգնահատի իրավիճակն ու կփորձի գտնել ելքն իրավիճակից»: Պրոֆեսորն այնուամենայնիվ նկատել է, որ 2011թվականը «խոստանում է լինել տնտեսական առողջության վերականգնման մեկնակետ»:
Կադրային հարցը հանգիստ չի տալիս «Հրապարակին» և «Հայկական ժամանակին»: Առաջինի պնդմամբ «կտրուկ փոփոխություններ են սպասվում այս ամսին», երբ խորհրդարանական ընտրության ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տիգրան Սարգսյանը, «ում այնուամենայնիվ կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, ով լավ վարչարարի համարում ունի»: Եվ այլն: «ՀԺ»-ն էլ լսել է, թե իբր «անցյալ հինգշաբթի օրը» ՀՀԿ գործադիր մարմնի նիստում «նախատեսված է եղել քննարկել Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը», բայց այդպես էլ չի քննարկվել: Սույն թերթի հաջորդ էջի ընթերցողը կարող է տեղեկանալ, որ «Իրան-Հայաստան երկաթուղի» անունը կրող «ծրագիրը» սիրուն սուտ է»:
Ստվար մամուլ են «հավաքել» կառավարության երեկվա նիստից առաջ քննարկված թեմաները. «Կրկնակի ֆինանսավորում խորհրդատվական ծրագրերի համար, որոնց անհրաժեշտությունը չի եղել» («Ազգ»), «ՀԲ վարկերն է՞լ են կերել» («Առավոտ»), «Ինչպես են մսխել վարկային միջոցները» («ՀԺ»), «Նաիրիտին» անհրաժեշտ են 400-500 մլն դոլար ներդրումներ» («Ազգ»), «Նաիրիտի» նոր զարգացման ծրագիրն արդեն պատրաստ է» («ՀՀ»), «Ուզում են փրկե՞լ «Նաիրիտը» («Երկիր»), «Նաիրիտը» կփրկե՞ն» («Առավոտ»), «Փնտրվում է փրկիչ» («Կապիտալ»), «Կոլապսից դուրս կգա՞ արդյոք «Նաիրիտը» («Հրապարակ»), «Նաիրիտը» վախճանվում է» («Ժամանակ»), «Վարչապետը կրկին անդրադարձավ նոտարական ծառայությունների սակագնային միջանցքին» («Ազգ», «ՀՀ»), «Նոտարական սակագները բարձրացե՞լ են» («Առավոտ»), «Նույն օրը բնակարանը վաճառվել է հինգ անգամ` նոտարների հաստատմամբ» («Իրավունք»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ